Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Վիտամիններով հարուստ հյութ` վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար 168.am

Վիտամիններով հարուստ հյութ` վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար 168.am

Վահանաձև գեղձն ազդում է օրգանիզմի բոլոր համակարգերի վրա. այն մասնակցում է նյութափոխանակությանը, հորմոնների արտադրությանը և կենսական այլ կարևոր գործընթացների։ Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումն անհավասարակշռություն է առաջացնում, որն էականորեն նվազեցնում է կյանքի որակը։

Steptohealth.ru-ն գրում է, որ առավել տարածված խանգարումը հիպոթիրեոզն է, որի դեպքում վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնների քանակը նվազում է, ինչն իր հերթին բազմաթիվ բացասական փոփոխություններ է առաջացնում օրգանիզմում։ Կարող է զարգանալ նաև հիվանդություն, որը հայտնի է որպես հիպերթիրեոզ։ Այս վիճակը կապված է վահանաձև գեղձի գերակտիվության հետ։

Առողջ սովորություններն օգնում են պաշտպանել առողջությունը և նվազեցնել այսպիսի վիճակների առաջացման հավանականությունը։

Վիտամիններով հարուստ հյութ՝ վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար։ Առաջարկվող հյութը հարուստ է A, B վիտամիններով, հակաօքսիդանտներով և յոդով։ Վերջինս կարգավորում է օրգանիզմի գործառույթները, որոնք կարող են խանգարվել հորմոնալ փոփոխությունների հետևանքով։ Հյութի բաղադրիչների ցանկում ներառված է գազար, որը հարուստ է բետա-կարոտինով։ Այս նյութը հարկավոր է վահանաձև գեղձի հորմոնների նորմալ արտադրության համար։ Բացի այդ՝ հյութն օրգանիզմը կհագեցնի B խմբի վիտամիններով՝ բանջարեղենի և մրգերի օգնությամբ, որոնք ևս հարկավոր են վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի համար։

Առանց վերոնշյալ սննդարար նյութերի օրգանիզմը կորցնում է յոդն արդյունավետ յուրացնելու կարողությունը, որն անհրաժեշտ է վահանաձև գեղձում և մակերիկամներում հորմոնների արտադրության համար։ Առաջարկվող հյութի մյուս առավելությունն այն է, բարձր սննդային արժեք ունի և նվազագույն կալորիաներ է պարունակում։ Այն ո՛չ միայն չի հանգեցնում քաշի ավելացման, այլև օգնում է կարգավորել այն։ Այս հյութը կարող է նաև օգնել իջեցնել զարկերակային ճնշումը, արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, կարգավորել նյութափոխանակության հետ կապված խնդիրները։

Բաղադրիչներ.

  • 1 վարունգ,
  • 5 ճյուղ նեխուր,
  • սպանախի 6 տերև,
  • 1 խնձոր,
  • 5 գազար,
  • 1 բաժակ կոկոսի ջուր՝ 250 մլ,
  • 1 կիտրոնի հյութ,
  • 1 թեյի գդալ սպիրուլին՝ 10 գրամ։


Պատրաստման եղանակը: Լավ լվացեք բոլոր բաղադրիչները, կտրատեք։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Հյութն օգտագործեք նոր պատրաստված վիճակում։ Աշխատեք խմել օրվա ընթացքում 2 բաժակ։ Ցանկալի է այն օգտագործել պարբերաբար՝ շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։


Ուշադրություն դարձրեք: Այս ըմպելիքը վահանաձև գեղձի բուժման միայն լրացուցիչ եղանակ է և չի կարող փոխարինել բուժմանը։ Արդյունքը կարող է տարբերվել՝ կախված օրգանիզմի առանձնահատկություններից, ինչպես նաև՝ կենսակերպից։

Եթե վահանաձև գեղձի աշխատանքում որևէ շեղում եք նկատել, կարևոր է ժամանակին դիմել բժշկի օգնությանը, ստանալ ախտորոշում և համապատասխան բուժում։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ