Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ըմպելիք` լավ քնի և օրգանիզմում ճարպերի այրման համար. 168.am

Ըմպելիք` լավ քնի և օրգանիզմում ճարպերի այրման համար. 168.am

Ճարպակալումն ու անքնությունը բավականին տարածված խնդիրներ են։ Քնի պակասն ու ավելորդ կիլոգրամների կուտակումը կապված են։ Քիչ քնելու արդյունքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը վատ է կարգավորվում, բարձրանում է կորտիզոլի մակարդակը։

Fithacker.ru-ն գրում է, որ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման հետևանքով մեծ քանակով ինսուլին է արտադրվում, դրան հետևում է ինսուլինակայունությունը, ինչն, ի վերջո, hանգեցնում է ճարպակալման։ Իսկ կորտիզոլի բարձր մակարդակը մեծացնում է վիսցերալ ճարպը։ Մյուս կողմից՝ ճարպակալումն առողջության հետ կապված մի շարք խնդիրների է հանգեցնում։

Եզան լեզվի սերմերից պատրաստված մանրաթելեր և խնձորի հյութ։ Մանրաթելերը հաճախ են օգտագործվում՝ որպես բնական լուծողական։ Դրանք կարող են խթանել նաև քաշի նվազումը։

Բաղադրիչներ.

  • 1 խնձոր,
  • 1 բաժակ սառը ջուր,
  • 2 թեյի գդալ եզան լեզվի սերմերից պատրաստված մանրաթելեր,
  • Քառորդ թեյի գդալ դարչին։


Պատրաստման եղանակը։ Խնձորը կտրատեք, խառնեք ջրի հետ, ավելացրեք մյուս բաղադրիչները։

Հալվե և բալի հյութ։ Հալվեն օգտագործվում է ո՛չ միայն մաշկային խնդիրների դեպքում, այլև՝ որպես սննդային հավելում։ Այն առողջության համար մի շարք օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ կարող է խթանել քաշի նվազումը։

Բաղադրիչներ.

  • հալվեի հյութ՝ 30 մլ,
  • բալի հյութ՝ 60-120 գրամ,
  • սառը ջուր։


Պատրաստման եղանակը։ Լավ խառնեք բոլոր բաղադրիչները, օգտագործեք թարմ պատրաստված վիճակում։

Կիտրոնով և կոճապղպեղով ըմպելիք։ Այս երկու բաղադրիչները հաճախ են օգտագործվում այն անձանց կողմից, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Բաղադրիչներ.

  • վարունգի 5-10 շերտ,
  • 1 ճաշի գդալ թարմ մանրացրած կոճապղպեղ,
  • 200 մլ ջուր,
  • 1 կիտրոնի հյութ,
  • մի պտղունց հիմալայան աղ։


Պատրաստման եղանակը։ Խառնեք վարունգն ու կոճապղպեղը, ստացեք միասեռ զանգված։ Ավելացրեք կիտրոնի հյութն ու աղը։

Տաք ըմպելիք` կաթով։ Կաթի պարբերական օգտագործումը սահմանափակ քանակով չի հանգեցնում ճարպակալման, հակառակը՝ կարող է օգնել կանխարգելել այն։

Բաղադրիչներ.

  • 1 բաժակ կաթ,
  • 1-2 թեյի գդալ մեղր,
  • մի պտղունց մշկընկույզ։


Պատրաստման եղանակը։ Տաքացրեք կաթը, ավելացրեք մեղրը, մշկընկույզը, լավ խառնեք։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ