Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպես նախաճաշել` փորկապությունից խուսափելու համար. 168.am

Ինչպես նախաճաշել` փորկապությունից խուսափելու համար. 168.am

Փորկապությունը խանգարում է օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը։ Մարդկանց մի մասի մոտ փորկապությունը կարող է առաջանալ ժամանակ առ ժամանակ նստակյաց կենսակերպի, որոշակի սննդային սովորությունների, դեղերի ընդունման հետևանքով։ Իրավիճակը բարդանում է, երբ խնդիրը քրոնիկ է դառնում։

Steptohealth.ru-ն գրում է, որ  փորկապությունն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ և կարող է պայմանավորված լինել մի խումբ գործոններով, ինչպիսիք են հղիությունը, սթրեսը, հորմոնալ փոփոխությունները և այլն։

Այս խնդրից խուսափելու համար հարկավոր է հետևել որոշ կանոնների, որոնք նպաստում են աղիների նորմալ աշխատանքին։ Եթե փորկապությունը չի անցնում 2-3 շաբաթվա ընթացքում, դիմեք բժշկի օգնությանը։

Ի՞նչ փոփոխություններ է հարկավոր մտցնել նախաճաշի ընթացքում

Ձիթապտղի յուղ և կիտրոնի հյութ։ Հարկավոր է քաղցած վիճակում կիտրոնի հյութի հետ խառնած 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ խմել։ Այս միջոցը մաքրում է oրգանիզմը, դուրս բերում տոքսինները։

  • Ձիթապտղի յուղը խթանում է աղիների գալարակծկանքը։ Այն նաև ապահովում է խոնավացումը, հեշտացնում կենսագործունեության արգասիքների դուրսբերումն աղիներից։
  • Ձիթապտղի յուղն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ հագեցած ճարպաթթուներով։
  • Կիտրոնի հետ համադրելու դեպքում այն ազդում է որպես բնական լուծողական միջոց, որը նաև նպաստում է սննդարար նյութերի կլանմանը։


Բաղադրիչները և օգտագործման եղանակը: Կես ճաշի գդալ՝ 5-7 գրամ, ձիթապտղի յուղը խառնեք կես ճաշի գդալ՝ 5 մլ, կիտրոնի հյութի հետ։ Խմեք ամեն առավոտ՝ քաղցած վիճակում՝ նախաճաշելուց 30 րոպե առաջ։ Մի գերազանցեք նշված չափը և մի կրկնեք օրվա ընթացքում։


Վարսակի փաթիլներ։ Փորկապության դեմ պայքարելու համար բջջանյութ է հարկավոր, հետևաբար՝ հարկավոր է ընտրել վարսակի փաթիլներ, որոնք մեծ քանակով սննդային մանրաթելեր են պարունակում։ Ուշադրություն դարձրեք բաղադրիչներին. խանութներում վաճառվող վարսակի փաթիլների մեծ մասը շատ շաքար է պարունակում և քիչ բջջանյութ։

Հալվե։ Փորկապության դեպքում օրգանիզմի կենսագործունեության արգասիքները շատ երկար են մնում հաստ աղիքում։ Եթե խնդիրը չի լուծվում մի քանի օրվա ընթացքում, առաջանում են ցավ որովայնում, սրտխառնոց և այլ տհաճ երևույթներ։ Հալվեն կօգնի այս դեպքում։

Բաղադրիչներ.

  • 1 ճաշի գդակ հալվեի գել՝ 15 գրամ
  • երկու նարնջի հյութ։


Պատրաստման եղանակը։ Քամեք նարնջի հյութը, ավելացրեք մեկ ճաշի գդալ հալվեի գելը, լավ խառնեք։ Ցանկության դեպքում նարնջի հյութը կարող եք փոխարինել կիտրոնի, տանձի հյութով կամ տաք ջրով։

Հալվեն չի կարելի օգտագործել, եթե երիկամների, վահանաձև գեղձի խնդիր ունեք կամ տառապում եք դիաբետով։ Հղիությունը ևս հակացուցումների շարքում է։

Կեֆիր՝ պրոբիոտիկ, որը լավ է յուրացվում։ Խորհուրդ է տրվում նախաճաշին կեֆիր օգտագործել։ Այն լավացնում է նյութափոխանակությունը, լավ է յուրացվում, նույնիսկ, եթե անձը տառապում է լակտոզայի անընկալունակությամբ։

  • Դրա բաղադրության մեջ մտնող բակտերիաներն ու սննդային խմորիչները կազմում են «լակտազա» ֆերմենտը, որը նպաստում է լակտոզայի մասնատմանը։ Բացի այդ, կեֆիրը հարուստ է պրոբիոտիկներով։
  • Եթե կեֆիրին մի քանի կտոր միրգ ավելացնեք, կստանաք առողջ նախաճաշ, որը կօգնի կանխարգելել փորկապությունը։


Լավագույն մրգերը՝ փորկապության դեմ պայքարում։ Միրգը փորկապության դեմ պայքարի լավագույն տարբերակներից է։ Աղիների աշխատանքը լավացնում են հետևյալ մրգերը.

  • պապայա,
  • տանձ,
  • ելակ,
  • սալոր,
  • արքայախնձոր,
  • կիվի,
  • խաղող,
  • թուզ։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ