Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպե՞ս տնային պայմաններում իջեցնել արյան բարձր ճնշումը. 168.am

Ինչպե՞ս տնային պայմաններում իջեցնել արյան բարձր ճնշումը. 168.am

Արյան ճնշումը հնարավոր է կարգավորել այս ըմպելիքի միջոցով, որը պատրաստվում է համեղ և առողջ բաղադրիչներից։ Այն էներգիա կհաղորդի և կօգնի իջեցնել արյան ճնշումը։ Դա չափազանց կարևոր է, քանի որ արյան բարձր ճնշումը կարող է առողջության հետ կապված լուրջ խնդիրների հանգեցնել, եթե թողնեք առանց վերահսկողության։

Budetezdorovy.ru-ն գրում է, որ նրանց, ովքեր արյան բարձր ճնշման խնդիր ունեն, մասնագետները խորհուրդ են տալիս շտկել սննդակարգը, նվազեցնել աղի, ալկոհոլի, կոֆեինի օգտագործումը, պարբերաբար մարզվել և վերահսկել քաշը։ Արյան ճնշման վրա դրական ազդեցություն է թողնում նաև վիտամին C-ով և կալիումով հարուստ մթերքը։ Վիտամին C-ն օգնում է չեզոքացնել ազատ ռադիկալները և հանգստացնում է արյունատար անոթները։ Այն նաև կանխարգելում է օրգանիզմում նատրիումի ավելորդ քանակը։

Բաղադրիչներ.

  • կես բաժակ յուղազրկված կաթ,
  • կես բաժակ ցածր յուղայնությամբ կեֆիր,
  • կես բաժակ կտրատած ելակ,
  • 1 բանան՝ շրջանաձև կտրատած,
  • 1 կիվի՝ մանր կտրատած,
  • 1 ճաշի գդալ մանրացրած կտավատի սերմեր։


Պատրաստման եղանակը։ Հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել բլենդերում։ Ըմպելիքն օգտագործեք առավոտյան՝ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ։ Այս միջոցը կարող է նպաստել բուժմանը, սակայն հարկավոր է դիմել բժշկի օգնությանը և հետևել նրա խորհուրդներին։ Հիշեք, որ ինքնաբուժումը կարող է վնասել առողջությանը։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ