Սնունդը և առողջությունը
20 մթերք, որոնք կօգնեն մաքրել օրգանիզմը, նիհարել ու իջեցնել արյան ճնշումը. 168.am
Fithacker.ru-ն գրում է, որ, եթե օրգանիզմում հեղուկի կուտակման և հիպերտոնիայի խնդիր ունեք, հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին։ Այս սննդատեսակները միզամուղ հատկություն ունեն և կարող է օգնել մաքրել օրգանիզմը, ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից և իջեցնել արյան ճնշումը։
Կիտրոն։ Կիտրոնը շատ օգտակար է հիպերտոնիայի դեպքում։ Այն կարող եք ավելացնել ճաշատեսակներին, ջրին։ Կիտրոնն օգտակար է նաև միզասեռական համակարգի վարակների բուժման համար։
Վարսակ։ Վարսակը միզամուղ հատկություններ ունի, այն կլանում է խոլեսթերինն ու այլ վնասակար նյութեր։
Նեխուր։ Այն մեծ քանակով ջուր է պարունակում։ Եթե չեք կարողանում նեխուրն ավելացնել ճաշատեսակներին, կարող եք նեխուրով կոկտեյլ պատրաստել՝ խառնելով այլ բանջարեղենի, մրգերի հետ։
Բրյուսելյան կաղամբ։ Հարկավոր է այս բանջարեղենը ևս սննդակարգ ներառել, քանի որ բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Կաղամբը մեծ քանակով հակաօքսիդանտներ և քիչ կալորիաներ է պարունակում։
Իմբիր։ Կարող եք իմբիրն ավելացնել ճաշատեսակներին, դրանով թեյեր և կոկտեյլներ պատրաստել։ Քանի որ այն օգնում է մաքրել օրգանիզմը, հաճախ է օգտագործվում դետոքսիկացիայի նպատակով։ Այն նաև միզամուղ հատկություններ ունի և օրգանիզմին կարող է օգնել ազատվել կուտակված հեղուկից։
Բազուկ։ Բացի նրանից, որ բազուկը միզամուղ հատկություններ ունի,այն նաև հակաօքսիդանտներ է պարունակում։
Խնձորի քացախ։ Խնձորի քացախն օգնում է օրգանիզմին ազատվել ավելորդ հեղուկից, նաև բարենպաստ ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա։
Կաղամբ։ Գոյություն ունեն բազմաթիվ ճաշատեսակներ, որոնք կարող եք պատրաստել՝ օգտագործելով այս օգտակար բանջարեղենը։ Կաղամբն արդյունավետ միջոց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Լոռամրգի հյութ։ Սա միզասեռական համակարգի վարակների բուժման ընթացքում բավականին հաճախ օգտագործվող միջոցներից է։ Այն օրգանիզմն ապահովում է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և օրգանիզմում կարգավորում կալիումի մակարդակը։
Սմբուկ։ Օրգանիզմում կուտակված հեղուկից ազատվելու համար հաճախ խորհուրդ է տրվում սմբուկի հյութ օգտագործել։
Մաղադանոս։ Սա միզամուղ հատկություն ունեցող բանջարեղենի շարքին է դասվում և բարենպաստ ազդեցություն է ունենում ընդհանուր առողջության վրա, քանի որ տարբեր հակաօքսիդանտներ է պարունակում։
Կոֆեին պարունակող ըմպելիք։ Կոֆեին պարունակող ըմպելիքը կօգնի օրգանիզմից դուրս բերել հեղուկը։ Սակայն հարկավոր է նաև ուշադրություն դարձնել դրա բացասական հետևանքներին և օգտագործել չափի սահմաններում։
Ջուր։ Եթե անհրաժեշտ քանակով ջուր չխմեք, օրգանիզմը հեղուկ կկուտակի՝ ջրի մակարդակը պահպանելու համար։
Լոլիկ։ Հում լոլիկը միզամուղ հատկություն ունի։ Կարող եք այն ավելացնել աղցաններին կամ հյութ պատրաստել։ Ցանկության դեպքում հյութին կարող եք նաև գազար և ձմերուկ ավելացնել։ Լոլիկը լիկոպեն է պարունակում՝ միացություն, որն ուժեղ հակաօքսիդանտ է և օգնում է առողջ պահել սիրտը։
Վարունգ։ Վարունգը մեծամասամբ ջրից է կազմված։ Այն օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր տառապում են շաքարային դիաբետով, ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Դրանք հարուստ են վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով։
Ձմերուկ։ Ձմերուկը մեծ քանակով ջուր է պարունակում, որը խթանում է օրգանիզմից աղերիի և հեղուկի ավելորդ քանակի դուրսբերումը։ Միևնույն ժամանակ, հարկավոր է ուշադիր լինել և քիչ քանակով ձմերուկ օգտագործել, քանի որ չարաշահելու դեպքում այն կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը։
Գազար։ Գազարը հայտնի է որպես մթերք օգտակար մթերք, այն նաև բնական միզամուղ է։
Սխտոր։ Սխտորն առողջության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, այդ թվում՝ միզամուղ հատկություն։
Կանկար (արտիշոկ)։ Այն ո՛չ միայն միզամուղ հատկություն ունի, այլև լավացնում է նյութափոխանակությունը և կարող է օգնել նրանց, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ։ Կանկարը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով։
Ծնեբեկ։ Սա ամենաօգտակար մթերքների շարքում է, քանի որ հարուստ է բազմաթիվ օգտակար նյութերով։
24.10.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ