Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Գերմանացի վանականուհի Հիլդեգարտ Բինգենցու բաղադրատոմսը. 168.am

Գերմանացի վանականուհի Հիլդեգարտ Բինգենցու բաղադրատոմսը. 168.am

Այս բուժիչ թուրմը հնարել է Սուրբ Հիլդեգարտ Բինգենցին՝ գերմանացի կին վանականը, գրողը և փիլիսոփան: Նա Կաթոլիկ Եկեղեցու կողմից ճանաչված 4 կին Եկեղեցու ուսուցիչներից է:

800 տարի առաջ այս միջոցը օգտագործել են սրտի ցավերի, անքնության, սթրեսի, ինչպես նաև արյան շրջանառության բարելավման համար:

Բաղադրիչներ.

  1. թարմ մաղադանոսի ճյուղեր. 10 հատ
  2. կարմիր կամ սպիտակ գինի. 1 լ
  3. նական մեղր. 300 գ
  4. խնձորի քացախ. 2 ճ/գ


Պատրաստման եղանակը.

  1. Մանրացված մաղադանոսի վրա լցնել բնական խաղողի գինի, հասցնել եռման աստիճանի և եփել մոտավորապես 5 րոպե:
  2. Վերցնել կրակի վրայից, ավելացնել խնձորի քացախը և մեղրը: Նորից հասցնել եռման աստիճանի և եփել 5 րոպե:
  3. Տաք ըմպելիքը քամել և լցնել ապակե շշի մեջ: Պահել սառնարանում:


Գինով բուժումն անվնաս է: Այս միջոցը պետք է օգտագործել ամեն օր՝ օրը 1 ճ/գ: Խորհուրդ է տրվում խմել այն երեկոյան, որովհետև դրա բաղադրության մեջ ալկոհոլ կա: Խմեք մաղադանոսով գինին 1 ամսվա ընթացքում և սրտի շրջանում ցավերը կմեղմանան: Կարելի է կրկնել 3 ամիսը մեկ:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ