Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք կկարգավորեն մեզի թթվայնության մակարդակը. 168.am

Մթերքներ, որոնք կկարգավորեն մեզի թթվայնության մակարդակը. 168.am

Եթե անհանգստացնում են հոդացավերը, կամ նկատել եք, որ մատների հոդերն այտուցված են, ապա սա նշան է, որ մեզի թթվայնության մակարդակը բարձր է: Այս դեպքում, բացի բժշկի ցուցումներից, ցանկալի է ուշադրություն դարձնել սննդակարգին:

Ձեզ ենք առաջարկում մի քանի մթերքներ, որոնք կկարգավորեն մեզի թթվայնության մակարդակը:

1. Արտիշոկ

Այս բանջարեղենն ունի միզամուղ ազդեցություն, ինչն օգնում է կարճ ժամանակահատվածում մաքրել օրգանիզմը տոքսիններից: Արտիշոկը պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր և հակաօքսիդանտներ: Որպեսզի արտիշոկը չկորցնի իր օգտակար հատկանիշները, այն պետք է ճիշտ եփել: Արտիշոկը եփեք բաց կափարիչով կաթսայի մեջ 20-45 րոպե:


2. Սոխ

 

Սոխը նույնպես իջեցնում է մեզի թթվայնության մակարդակը: Երկու միջին չափի սոխը մաքրել, կտրել երկու կեսի, ապա եփել 1.5լ ջրում այնքան, մինչև փափկի: Ստացված ջեռեփուկը լցրեք շշերի մեջ և կես կիտրոնի հյութ ավելացրեք, խմեք ջեռեփուկն ամբողջ օրվա ընթացքում:

3. Դդում

Դդումն, ինչպես և արտիշոկը, ունի հզոր միզամուղ ազդեցություն և խթանում է մեզի թթվայնության մակարդակի նվազեցմանը: Դդումն օգնում է ազատվել տոքսիններից և մի շարք այլ վնասակար տարրերից, որոնք կուտակվում են օրգանիզմում:


4. Նեխուր

Այս բանջարեղենը կարգավորում է արյան ph բալանսը, ինչի շնորհիվ կարգավորվում է մեզի թթվայնության մակարդակը: Նեխուրը կարելի է օգտագործել ինչպես հում, այնպես էլ՝ եփած վիճակում:

5. Գազար

Գազարը նույնպես կարգավորում է մեզի թթվայնության մակարդակը, օգնում է մաքրել օրգանիզմը պուրիններից և մեզի բյուրեղներից:


Առողջությունը պահպանելու կարևոր նախապայմաններից է ճիշտ սննդակարգն, հետևեք սննդակարգին և կլուծեք մի շարք առողջական խնդիրներ:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ