Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ըմպելիք՝ խոլեսթերինի մակարդակի իջեցման, քաշի նվազեցման և քնի լավացման համար. 168.am

Ըմպելիք՝ խոլեսթերինի մակարդակի իջեցման, քաշի նվազեցման և քնի լավացման համար. 168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ սխալ սնունդը, անկանոն քունը և ֆիզիկական ակտիվության անբավարար մակարդակը բացասական ազդեցություն են ունենում սիրտ-անոթային համակարգի առողջության վրա։ Սխալ ապրելակերպը խոլեսթերինի բարձր մակարդակի հիմնական պատճառներից է։ Սննդակարգում պարզ փոփոխությունները կարող են հեշտությամբ իջեցնել արյան ճնշումը։ Դա հնարավոր է` սննդակարգում ավելացնելով նեխուր և թուրինջ։

Նեխուրի և թուրինջի օգտակար հատկությունները

  • ջերմիջեցնող են,
  • նպաստում են հանգիստ քնին,
  • կարգավորում են խոլեսթերինի մակարդակը,
  • կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը,
  • օրգանիզմում նվազեցնում են շաքարի և օսլայի քանակը, ինչն օգտակար է քաշի նվազեցման համար։


Այս երկու մթերքը համադրելով՝ կարելի է օգտակար ըմպելիք պատրաստել։

Բաղադրամասեր

  • 1 գրեյպֆրուտ,
  • քառորդ կիտրոն,
  • իմբիրի փոքր արմատ,
  • 2 ճյուղ նեխուր:


Պատրաստման եղանակը. բոլոր բաղադրամասերը լցրեք բլենդերի մեջ և լավ խառնեք։

Ուշադրություն։ թուրինջն ու դրա հյութը չի կարելի օգտագործել, եթե որևէ դեղ եք օգտագործում, քանի որ դա կարող է ազդել դեղի նյութափոխանակության վրա։

Նեխուր

Նեխուրը պարունակում է նյութ, որը նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը։ Այն նաև միզամուղ է և կարող է օգնել տոքսիններն օրգանիզմից դուրս բերելուն։ Օգտակար է բորբոքումների ժամանակ, ճարպակալման դեմ պայքարում։


Թուրինջ

Այս միրգն օգտակար է դիաբետով հիվանդների համար, կարգավորում է խոլեսթերինի մակարդակը, կանխարգելում նյութափոխանակության հետ կապված խնդիրները։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ