Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպես տոնական օրերին խուսափել աղեստամոքսային համակարգի խանգարումներից. «Արմենիա» ՀԲԿ աղեստամոքսային բաժանմունքի ղեկավար Գայանե Մանուշակյան. armeniamedicalcenter.am

Ինչպես տոնական օրերին խուսափել աղեստամոքսային համակարգի խանգարումներից. «Արմենիա» ՀԲԿ աղեստամոքսային բաժանմունքի ղեկավար Գայանե Մանուշակյան. armeniamedicalcenter.am

Վերջին տարիներին տոնական օրերին սննդային թունավորում ախտորոշմամբ դիմողների թիվը ինչ-որ չափով նվազել է: Մեզ հետ զրույցում ասաց «Արմենիա» ՀԲԿ աղեստամոքսային և պարբերական հիվանդությունների. բաժանմունքի ղեկավար Գայանե Մանուշակյանը:


«Գուցե բնակչության գրագիտության մակարդակն է բարձրացել, և մարդիկ սկսել են հետևել բժիշկների խորհուրդներին»:

 

Ըստ Գ. Մանուշակյանի՝ տոնական օրերին աղեստամոքսային համակարգի խանգարումներից խուսափելու համար անհրաժեշտ են հետևյալ  կանխարգելիչ միջոցները.

Խուսափել շատակերությունից, որի համար խորհուրդ է տրվում հնարավորինս չխախտել ամենօրյա սննդակարգը, հատկապես դա վերաբերվում է դեկտեմբերի 31-ին, երբ մարդկանց մոտ սովորություն կա ամբողջ օրը սպասել և կեսգիշերին ուտել, ինչը սխալ է. օրվա նախաճաշը, ճաշը, ընթրիքը պետք է կազմակերպել սովորականի պես, կարելի է նաև խմել 2 բաժակ ոչ սառը ջուր. ջրով լցված ստամոքսը կկանխի շատակերությունը: Եթե որոշել եք Ամանորը դիմավորել ոչ սեփական հարկի տակ, ապա փորձեք տանից դուրս գալուց առաջ ինչ-որ հագեցնող բան ուտել. օրինակ՝ 2-3 գդալ վարսակաշիլա (геркулес), ինչը որոշ չափով կփակի ախորժակը:

  • Ուտեստների բազմազանության պայմաններում աշխատեք չխախտել հերթականությունը՝ աղցան, տաք ուտեստ, աղանդեր:
  • Խորհուրդ է տրվում ուտել նախատեսված չափաբաժնի կեսը՝ առանց շտապելու, դանդաղ ծամելով:
  • Ստամոքսը չծանրաբեռնելու համար հարկ է երկար չնստել, հարկավոր է շարժվել, պարել:


Ճաշատեսակները գերադասելի է պատրաստել առանց ընդունված խյուսերի. մայոնեզի փոխարեն օգտագործեք կիտրոնի հյութ և մի քանի կաթիլ բուսայուղ (արևածաղկի կամ ձիթապտղի): Մայրաքաղաքային աղցանի փոխարեն պատրաստեք թարմ բանջարեղենով աղցաններ:


Անդառնալով մսամթերքից պատրաստած ճաշատեսակներին՝ Գ. Մանուշակյանն ասաց, որ խրախուսելի չէ ավանդական խոզի բուդը: Ըստ նրա՝ բարձր կալորիականություն ունեցող խոզի և ոչխարի մսի փոխարեն կարելի է օգտագործել թռչնամիս, ճագարի, հորթի միս և ծովամթերք:


Բժշկուհին խոսեց նաև աղանդերի մասին. «Անշուշտ, առանց աղանդերի հնարավոր չէ պատկերացնել տոնական սեղանը: Եթե լիովին անհնար է հրաժարվել աղանդերից, ապա նախընտրելի է մրգային մաս պարունակող տարբերակը»:

Տոնական սննդից բացի, բժշկուհին խորհուրդ տվեց հետևողական լինել նաև ըմպելիքների նկատմամբ: «Նախընտրելի են միայն չոր և քիչ ալկոհոլ պարունակող ըմպելիքները. քիչ հավանական է, որ դրանք ընդունելուց հետո արագ կվերածվեն ճարպի: Նախընտրելի է կարմիր չոր գինին՝ 1-2 գավաթ կամ, ընդունված կարգի համաձայն, շամպայն: Չեն խրախուսվում նաև գազավորված ըմպելիքները:

Տնտեսուհիներին խորհուրդ է տրվում չպատրաստել մեծ քանակով ուտեստ, հատկապես աղցաններ, որոնք ավելի արագ են ենթարկվում քայքայման և կարող են դառնալ աղեստամոքսային համակարգի սուր խանգարումների պատճառ:

Նշված խանգարումների նախանշաններն են սրտխառնոցը, փսխումը, լուծը, որովայնում ցավը:

Տան պայմաններում, սովորաբար, ընդունված է կատարել հոգնա, ստամոքսի լվացում` սովորական ջրով կամ նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով (կերակրի սոդա): Սակայն պետք է հիշել, որ վերոնշյալ նախանշանները կարող են լինել ավելի վտանգավոր, հղի բարդություններով՝ այլ հիվանդությունների դեպքում, ուստի անդառնալի հետևանքներից խուսափելու համար ժամանակին կանխեք խնդիրը՝ դիմելով մասնագետի օգնությանը »,- հորդորում է բժշկուհին:

«Հարկ է նշել, որ տոնական օրերին մեր բաժանմունքում կգործի շուրջօրյա հերթապահություն` բուժօգնության կարիք ունեցող պացիենտներին պատշաճ մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար»,- զրույցի վերջում ասաց Գ. Մանուշակյանը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ