Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մրգեր, որոնք կօգնեն ազատվել ճարպակալումից, արյան բարձր ճնշումից և դեպրեսիայից. 168.am

Մրգեր, որոնք կօգնեն ազատվել ճարպակալումից, արյան բարձր ճնշումից և դեպրեսիայից. 168.am

Մրգերից շատերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչի պատճառով նիհարել ցանկացողները հաճախ բացառում են դրանք իրենց սննդակարգից: Ստորև ներկայացվում են մրգեր, որոնք օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ներառեք այս մրգերը սննդակարգում և ազատվեք ավելորդ ճարպերից:

Ավոկադո

Ավոկադոն բավականին սննդարար միրգ է: Այս մրգի 100 գրամը պարունակում է 120 կալորիա: Միրգը բարձր կալորիականությամբ է, սակայն դրանից ստացվող էներգիան չի վերածվում ճարպերի: Այդ իսկ պատաճառով բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, պետք է ներառեն այն սննդակարգում: Դժվար է հավատալ, սակայն ավոկադոն իր սննդարարությամբ գերազանցում է նույնիսկ մսին: Սրտաբանները խորհուրդ են տալիս օգտագործել ավոկադոն որպես  կանխարգելիչ միջոց աթերոսկլերոզի դեմ:


Ավոկադո
Թուրինջ

Քչերը գիտեն, որ թուրինջում պարունակող շաքարը քիչ քանակությամբ կալորիա է պարունակում, այդ իսկ պատճառով այն համարվում է հրաշալի նիհարեցնող միջոց: Թուրինջը հարուստ է բջջանյութով: Եթե սիրում եք երեկոյան ուտել, ապա թուրինջն անփոխարինելի է:


Գրեյպֆրուտ
Խնձոր

Խնձորը կարող է գրգռել ախորժակը, քանի որ նրանում առկա մրգային թթուները խթանում են ստամոքահյութի արտազատումը: Այդ պատճառով չգիրանալու և ախորժակը չգրգռելու համար խորհուրդ է տրվում խնձորն ուտել միայն ջեռոցում եփված վիճակում: Այսպես եփված խնձորը հագեցվածության զգացողություն է հաղորդում ամբողջ օրվա համար:


Խնձոր
Նարինջ

Միջին չափի նարինջը պարունակում է մոտավորապես 90 կալորիա, այդ իսկ պատճառով նարինջը հաճախ ներառում են տարբեր սննդակարգերում: Նարինջը հարուստ է բջջանյութով, սնուցում է  օրգանիզմը: Առավել օգտակար է կարմիր նարինջը: Իտալացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կարմիր նարինջը կանխարգելում է ճարպերի կուտակումը:

Արքայախնձոր

Այս մրգի մեջ առկա բրոմելանը լավացնում է մարսողությունն ու ունի հանգստացնող ազդեցություն: Յուղոտ կերակուրը համակցեք արքայախնձորով:

 

Արքայախնձոր

 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. Prodgid.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ