Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

6 մթերք, որոնցից հետո ավելանում է քաղցի զգացողությունը. news.am

6 մթերք, որոնցից հետո ավելանում է քաղցի զգացողությունը. news.am

Սնունդ օգտագործում ենք հաճույք ստանալու եւ քաղցի զգացողությունը մարելու համար, սակայն որոշ մթերքներից այդ զգացողությունը միայն ուժեղանում է, պնդում են իտալացի մասնագետները:

Սպիտակ հաց

Սպիտակ հացը մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում, ինչը թվում օգտակար է, սակայն այն չի պարունակում սպիտակուցներ եւ ճարպեր: Սպիտակ հացն ավելի հագեցնող դարձնելու համար մի փոքր ջեմ կամ կարագ ավելացրեք` հետեւելով չափաքանակին:


Սպիտակ հաց
Ձվի սպիտակուց

Ձվի սպիտակուցն օրգանիզմի արժեքավոր սպիտակուց է պարունակում, բայց քիչ կալորիա եւ գրեթե չի պարունակում ճարպ: Ուստի այն օգտագործելուց հետո արագ քաղցի զգացողություն կունենաք: Այդ պատճառով հաճախ ամբողջական ձու կերեք, որը նաեւ ճարպ է պարունակում: Դա հագեցածության երկարատեւ զգացողություն կապահովի:


Ձվի սպիտակուց
Յուղազրկված կաթնամթերք

Յուղազրկված յոգուրտն ու կաթը քիչ կալորիաներ են պարունակում, սակայն գրեթե չեն կշտացնում: Հագեցվածության զգացողության համար ճարպ է պետք, որը դանդաղեցնում է լատկոզայի ճեղքումը: Յուղազրկված կաթի փոխարեն սովորական կաթ խմեք:


Յուղազրկված կաթնամթերք
Պահածոներ եւ աղի կերակրատեսակներ

Այս մթերքները մեծ քանակությամբ աղ են պարունակում, որը անսովոր ծարավի զգացողություն է առաջացնում, ինչը սաստկացնում է քաղցը: Սահմանափակե՛ք աղի մթերքը եւ ավելի շա՛տ ջուր խմեք քաղցի զգացողության դեմ պայքարելու համար:


Պահածոներ եւ աղի բաներ
Ամբողջահատիկավոր կրեկեր

Դրանք սրտին օգտակար բջջանյութ են պարունակում, սակայն գերազանցապես բաղկացած են ածխաջրերից եւ չեն պարունակում ճարպեր ու սպիտակուցներ: Այդ պատճառով կրեկերների վրա կարագ քսեք, որպեսզի թուլացնեք քաղցի զգացումը:


 Ամբողջահատիկավոր կրեկեր
Սպիտակ բրինձ

Բրնձի օսլան արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ աճ է առաջացնում, ինչը մի քանի րոպեից արդեն քաղցի զգացում է առաջ բերում: Անցե՛ք շագանակագույն բրնձին, որը հարուստ է բջջանյութով:

 

Սպիտակ բրինձ

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ