Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը. tert.am

Մթերքներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը. tert.am

Յուրաքանչյուր օրգանիզմ նյութափոխանակության կազմակերպման իր ժամանակացույցն ունի, սակայն բավարար քնելու, մարզվելու, շատ ջուր խմելու և ճիշտ սնվելու արդյունքում հնարավոր է արագացնել այդ գործընթացը, ինչն էլ կնպաստի լավ տրամադրության ապահովմանն ու ավելորդ քաշից ազատվելուն:

Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով այն մթերքները, որոնք արագացնում են նյութափոխանակության գործընթացը:

1. Կծու պղպեղ

Ուսումնասիրությունը պարզել է, որ կծու պղպեղի օգտագործումը 25 տոկոսով արագացնում է նյութափոխանակությունը:

 

2. Ամբողջական ձավարեղեն. վարսակ և շագանակագույն բրինձ

Առողջ սննդակարգում անպայման պետք է ներառել ամբողջական ձավարեղենի տեսակները, որոնք նաև կարգավորում են ինսուլինի մակարդակն օրգանիզմում:

 

3. Բրոկկոլի

Այն կալցիումի մեծ աղբյուր է, որն արագացնում է նյութափոխանակության ընթացքը, հարուստ է նաև С, К և А վիտամիններով:

4. Կարմիր լոբի

Կարմիր լոբին առաջնային մթերքներից է նյութափոխանակության արագացման համար, սպիտակուցի հզոր աղբյուր է, որը հավասարազոր է մսին:

5. Սուրճ և կանաչ թեյ

Այս երկու ըմպելիքն օգնում են նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ և արագացնել նյութափոխանակությունը:

6. Տանձ ու խնձոր

Ավելորդ քաշի դեմ պայքարում երկու միրգն իրական դաշնակիցներ են:

7. Համեմունքներ

Կոճապղպեղը, սև պղպեղը, սխտորը նպաստում են նյութափոխանակության կարգավորմանն ու այրում ավելորդ ճարպերը:

8. Ցիտրուսային մրգեր

Նարինջը, թուրինջը և կիտրոնը ևս լավ օգնականներ են նյութափոխանակության արագացման և ավելորդ քաշից ձերբազատվելու համար:

9. Կալցիումով հարուստ մթերքներ

Կարևոր է կալցիումով հարուստ մթերքներ օգտագործել, այս պարագայում անփոխարինելի է կաթնամթերքը:

10. Օմեգա-3 ճարպաթթուներ

Օմեգա-3 ճարպաթթուներն առկա են ձկան մեջ, ինչպես նաև ընկույզի և կտավատի յուղի մեջ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ