Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Առողջության համար օգտակար մթերքների 5 համադրություն. news.am

Առողջության համար օգտակար մթերքների 5 համադրություն. news.am

Որոշ մթերքներ ինքնին շատ օգտակար են, սակայն այլ մթերքների հետ համադրությամբ կրկնակի օգտակար են դառնում.

1. Լոլիկ + ձիթապտղի ձեթ

Լոլիկը մեծ քանակությամբ կարոտինոիդ հակաօքսիդանտ է պարունակում, որն օրգանիզմը պաշտպանում է մի շարք հիվանդություններից եւ նվազեցնում քաղցկեղի առաջացման վտանգը: Ձիթապտղի ձեթը նույնպես հակաօքսիդանտներ է պարունակում, բացի այդ, այն լրացնում եւ ուժեղացնում է լոլիկում առկա նյութերի ազդեցությունը, այդ պատճառով լոլիկ եւ ձիթապտղի ձեթ պարունակող աղցաններն առավել օգտակար են:

2. Ոլոռ + բրոկոլի

Ոլոռի մեջ երկաթ եւ շատ այլ հանքանյութեր կան, որոնք անհրաժեշտ են առողջության համար: C վիտամինով հագեցած մթերքների հետ ոլոռի համադրումն ուժեղացնում է երկաթի կլանումը: Այս վիտամինի հրաշալի աղբյուր է բրոկոլին, որն ինքնին օգտակար է եւ արդյունավետ համադրվում է ոլոռի հետ:

3. Քրքում + սեւ պղպեղ

Քրքումը հակաբորբոքային հատկություններ ունի: Այն դժվարությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից, սակայն սեւ պղպեղում առկա պիպերինը կարող է օգնել այն յուրացնելու հարցում, այդ պատճառով այս համեմունքների համադրությունը շատ օգտակար է:

4. Բանան + յոգուրտ

Այլ կաթնամթերքի նման՝ յոգուրտը հարուստ է կալցիումով, որը չափազանց անհրաժեշտ է ոսկրերի, ատամների եւ մկանների առողջության համար: Բանանում առկա ինուլին սննդային մանրաթելի հետ կալցիումի համադրությունն ուժեղացնում է այս նյութի կլանումը:

5. Կանաչ թեյ + կիտրոն

Կանաչ թեյը հակաօքսիդանտների լավագույն աղբյուրներից է: Մասնագետները հայտնաբերել են, որ կիտրոնի հյութի հետ համադրությամբ կանաչ թեյի մեջ հակաօքսիդանտ ազդեցությունն ուժեղանում է:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ