Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ձուն առավել օգտակար կլինի, եթե պահպանեք մի քանի կանոններ. aravot.am

Ձուն առավել օգտակար կլինի, եթե պահպանեք մի քանի կանոններ. aravot.am

Ձուն հազարավոր տարիներ օգտագործվել է մարդու կողմից՝ որպես անփոխարինելի կերակրատեսակ: Հավի ձուն պարունակում է օրգանիզմի համար օգտակար 12 վիտամիններ: Այն բավականաչափ հարուստ է հատկապես A, B1, B2, B ֆոլաթթու եւ E վիտամիններով, իսկ D վիտամինի բաղադրությամբ զիջում է միայն ձկան յուղին: Պարունակում է նաեւ կալցիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, պղինձ ու կոբալտ:

 

Ձվի կեղեւը հարուստ է կալցիումով, սպիտակուցը՝ մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուների պարունակությամբ չի զիջում մսին: Սպիտակուցն ամրացնում է մարդու իմունային համակարգը: Ձվի դեղնուցի հակաօքսիդանտ հատկություններ ունեցող A եւ E վիտամինները պաշտպանում են մարդու օրգանիզմն «ազատ ռադիկալների» հարձակումներից եւ նաեւ վաղաժամ ծերացումից:

 

Ձվի առավելագույն օգտակարությունը պահպանելու համար անհրաժեշտ է կիրառել մի շարք կանոններ.

 

Ձուն մինչեւ սառնարան դնելն անպայման լվանալ կամ մաքրել մաքուր թաց կտորով:

 

Ձվի թարմությունը ստուգելու համար այն ընկղմել աղաջրի մեջ, եթե սուզվի ջրի հատակը եւ գրավի հորիզոնական դիրք, ուրեմն թարմ է՝ 1-2 օրվա, իսկ եթե բութ ծայրը թեքվի դեպի վեր՝ 5-6 օրվա է: Եթե ձուն աղաջրի մեջ ուղղահայաց դիրքով բարձրանա դեպի վեր, ուրեմն հին է: Ձուն երկար կարելի է պահել, եթե նախապես սառեցնեք, ապա դնեք եռացրած արեւածաղկի ձեթի մեջ:

 

Սառնարանի բացակայության դեպքում ձուն կարելի է պահել երկար ժամանակ, եթե պատեք կարագի բարակ շերտով կամ փաթաթեք փայլաթիթեղ մեջ:

 

Ձուն սառնարանում կարելի է պահել 2 շաբաթից ոչ ավելի, իսկ եթե փաթաթեք թղթով եւ շաբաթը մեկ անգամ մի կողմից մյուսը շուռ տաք, ապա կարելի է պահել ավելի երկար: Բութ ծայրը դեպի վեր թեքած ձուն ավելի երկար կդիմանա սառնարանում: Սառնարանից հանած ձուն օգտագործելուց առաջ հարկավոր է որոշ ժամանակ թողնել սենյակի ջերմաստիճանում: Սառը սպիտակուցը շատ դժվարությամբ է հարվում: Սառնարանից հանելուց հետո անմիջապես չհարել, թողնել որոշ ժամանակ տաքանա:

 

Հում ձուն վնասակար է հատկապես երեխաների համար: Այն վատ է մարսվում եւ հում ձվի կեղեւների միջոցով մանրէներն ավելի հեշտությամբ են թափանցում օրգանիզմ: Պինդ ձուն ավելի երկար կմնա սառնարանում, եթե այն պահեք սառը ջրով լի ամանի մեջ:

 

Որպեսզի եփած ձվի դեղնուցը կտրտելիս չփշրվի՝ կտրել սառը ջրում թաթախած դանակով: Եռացող ջրում եփված ձվի դեղնուցը պինդ է լինում, իսկ սպիտակուցը՝ թույլ: Ձվի դեղնուցի եւ սպիտակուցի միջնամասում որպեսզի մուգ շերտ չառաջանա, անհրաժեշտ է ձուն եփել 5 րոպեից ոչ ավելի: Ձուն խաշելիս չի ճաքի, եթե ամանի հատակին շուռ տված ափսե դնեք: Որպեսզի ճաքած ձուն աղաջրում եփելիս դուրս չթափվի, հակառակ ծայրում ասեղով անցք բացեք: Եփած ձուն հում ձվից կարելի է տարբերել այն պտտելով: Եփած ձուն շատ է պտտվում: Ձվի սպիտակուցը հարել ապակե ամանի մեջ: Որպեսզի սպիտակուցը լավ հարվի, ամանի պատերին կիսված կիտրոն քսել: Եթե հարվող սպիտակուցին 1 ճաշի գդալ ջուր ավելացնեք, ապա այն ավելի շատ կփրփրի:

 

Ձվի դեղնուցը սառնարանում կարելի է պահել ջրով լի ամանի մեջ: Ձվոտ ամանը սկզբում լվանալ սառը, ապա՝ տաք ջրով: Ձվաձեղը պատրաստում են միայն մեղմ կրակի վրա եւ ավելի համեղ, ախորժաբեր կլինի, եթե վրան մանր կտրտած կանաչ սոխ ցանեք:

Սկզբնաղբյուր. aravot.am
Լուսանկարը. Своя Ферма
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ