Սնունդը և առողջությունը
Դիետոլոգները հայտնել են, թե որ մթերքները կարելի է ուտել քնելուց առաջ. news.am
Ուտելու ժամերի միջեւ մեծ ընդմիջումներն ավելորդ ախորժակ են գրգռում, հետեւաբար` նաեւ ավելորդ քաշ հավաքելու պատճառ դառնում, համարում են դիետոլոգները։ Դրա համար էլ երեկոյան ժամը վեցից հետո ուտել կարելի է ու պետք է, բայց կարեւոր է հաշվի առնել, որ քնին պատրաստվող օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները դանդաղում են։
Դիետոլոգները նշել են, թե որ մթերքները կարելի է ուտել ուշ ժամին առանց ավելորդ քաշ հավաքելու վտանգի։ Նման մթերքներից է կաղամբը, որը կարելի է գործածել գործնականում որքան ասես ու ցանկացած ձեւով։ Կաղամբն ունի ցածր կալորիականություն ու այն մարսելու համար մեծ էներգիայի ծախս է պահանջվում, բացի դրանից, այն հարուստ է վիտամիններով ու հանքային նյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին։
Նաեւ փորձագետները երեկոյան ուշ ժամերի համար հարմար են համարում ծիրան ու նեկտարին ուտելը։ Այդ մրգերում, հակառակ տարածված տեսակետի, քիչ են կալորիաները, ընդ որում եղածն էլ «ճիշտ» կալորիաներ են, այսինքն ճարպափոխանակությանը նպաստող ածխաջրածիններ ու բջջանյութ։
Երեկոյան հարմար է նաեւ եփած եգիպտացորեն ու բազուկ ուտելը։ Եգիպտացորենն ունի տարրեր, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել խոլեսթերինից ու խոչընդոտում են ճարպային պաշարների կուտակմանը։ Բազուկից պատրաստված աղցանը կօգնի այրել ճարպը, բազուկի մեջ պարունակվող բետաինի շնորհիվ։ Բացի դրանից, բազուկն օրգանիզմը մաքրում է շլակներից ու կարգավորում աղիների աշխատանքը։
Ուշ ժամերին հարմար է նաեւ ծովամթերքը։ Դրանք պարունակում են հեշտ յուրացվող սպիտակուց, ֆոսֆոր ու ճարպաթթուներ։ Բայց ծովամթերքի չափաբաժինը չպետք է գերազանցի 100 գրամը, ու այն նախընտրելի է գործածել շոգեխաշած վիճակում։
Ընդհանուր առմամբ, երեկոյան տեղին են նաեւ շոգեխաշած բանջարեղենը։ Դիետոլոգների խոսքով, շոգեխաշած բանջարեղենն ավելի լավ է մարսվում, քան` թարմը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի շատ օգտակար նյութեր, վիտամիններ ու միներալներ է յուրացնում։ Դդմիկից, սմբուկից, գազարից, ոլոռից ու այլ բանջարեղենից պատրաստված բանջարեղենային ռագուն հրաշալի հագեցնող ու թեթեւ ընթրիք է։ Միակ բանջարեղենը, որը չարժե չարաշահել, կարտոֆիլն է։
20.10.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ