Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Բարձր ճնշման դեպքում մթերքների լավագույն տասնյակը. 1in.am

Բարձր ճնշման դեպքում մթերքների լավագույն տասնյակը. 1in.am

Գիտնականները պարզել են, որ հիպերտոնիկների համար օգտակար են C վիտամինով, կալիումով, մագնեզիումով և ճարպաթթուներով հարուստ մթերքները, հայտնում է toneto.net-ը:

Բուլղարական կարմիր պղպեղ

C վիտամինն ամրացնում է անոթները, բարելավում արյան շրջանառությունը: 2 կարմիր պղպեղը լրացնում է C վիտամինի օրական նորման: Սակայն այն հարկավոր է ուտել հում վիճակում, քանի որ ջերմային մշակման ժամանակ կորցնում է օգտակար հատկությունները:

Սաղմոն

Ճարպոտ ձուկը պարունակում է ճարպաթթուներ և D վիտամին: Ձուկ հարկավոր է ուտել շաբաթական 2-3 անգամ, ցանկալի է՝ առանց աղի:

Անյուղ կաթնաշոռ

Այն հարուստ է կալցիումով և D վիտամինով:

Վարսակի փաթիլներ

Վարսակի փաթիլների արժեքը բջջանյութ պարունակելու մեջ է, դրա համար ընտրեք այնպիսին, որը պարունակում է նաև թեփ:

Կինոա

Այս հացահատիկը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, մագնեզիում, կալիում: Ունի ընկույզի համ:

Սխտոր

Սխտորը լայնացնում է անոթները և բարելավում ազոտի օքսիդի արտադրությունը: Օրական 2-3 պճեղը բավական է:

Բանան

Բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում: Եթե ավելացնեք վարսակի շիլայի մեջ, կլինի և՛ համեղ, և՛ օգտակար:

Բազուկ

Արդյունավետ է բազուկի հյութը, քանի որ լայնացնում է անոթները և կանխում կաթվածը:

Սպանախ

Սա դիետիկ բջջանյութի, A, C վիտամինների և կալցիումի աղբյուր է:

Լոլիկ

Պարունակում է լիկոպեն, հակաօքսիդիչներ: Այն ավելի օգտակար է ջերմային մշակումից հետո:

Օրվա ընթացքում մի մոռացեք օգտագործել նաև բավարար քանակությամբ հեղուկ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. gastronom.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ