Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպես հասկանալ, որ մեր օրգանիզմը սպիտակուցի պակաս ունի. 1in.am

Ինչպես հասկանալ, որ մեր օրգանիզմը սպիտակուցի պակաս ունի. 1in.am

Newsyou.info-ի փոխանցմամբ՝ սպիտակուցը մարդուն հաղորդում է էներգիա և հագեցվածության զգացում, ինչպես նաև օգնում է վերականգնել ուժերը: Սպիտակուցը բաղկացած է նաև ամինաթթուներից, որոնք շինանյութ են մարդու մկանների համար:

Մարդու մարմինն արտադրում է ընդամենը 11 ամինաթթու, իսկ մնացած 9-ը, այսպես կոչված, անփոխարինելի ամինաթթուներ են: Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ օրգանիզմը զգում է սպիտակուցի պակաս:

Դրա մասին վկայում են բազում ախտանիշներ: Օրինակ՝ եթե դուք մշտական քաղց եք զգում, ապա դա կարող է նշանակել, որ ձեր սնունդն ունի սպիտակուցի ցածր պարունակություն:

Մկանային թուլությունը, մկանների ցավը նույնպես նշանն են այն բանի, որ օրգանիզմին չի բավականացնում սպիտակուցը: Որպեսզի օրգանիզմն արագ վերականգնվի, նրան անհրաժեշտ է բավականաչափ սպիտակուց: Հակառակ դեպքում օրգանիզմը ծանր է վերականգնվում արտաքին գործոններից ստացված վնասներից:

Մազաթափությունը, մաշկի, եղունգների հետ կապված խնդիրները, հաճախակի հիվանդանալը նույնպես վկայում են օրգանիզմում սպիտակուցի պակասի մասին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. daypic.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ