Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

14 մթերք՝ ուղեղի արտադրողականության բարելավման համար. 1in.am

14 մթերք՝ ուղեղի արտադրողականության բարելավման համար. 1in.am

Newsyou.info-ն ներկայացնում է 14 մթերք, որոնք բարելավում են ուղեղի արտադրողականությունը:

  1. Ազնվամորի. նյարդաբան Ջեյմս Ջոզեֆն ասում է, որ ուղեղի աշխատանքի վրա բարենպաստ ազդեցություն են ունենում հատապտուղների բոլոր տեսակները, սակայն ազնվամորին մրցակցությունից դուրս է:

  2. Հունական ընկույզն ու ավոկադոն ուղեղին հարկադրում են աշխատել նույնպիսի ակտիվությամբ, ինչպիսին երեխաների մոտ է:

  3. Ձվերը պարունակում են խոլին, որն ամրապնդում է հիշողությունն ու արագացնում ուղեղի աշխատանքը:

  4. Սաղմոնը պարունակում է Օմեգա-3 սպիտակուց, երկաթ ու մի շարք վիտամիններ, որոնք հատկապես կարևոր են ուղեղի համար:

  5. Սմբուկն ամրապնդում է ուղեղի բջիջների միջև կապերը, ինչը հնարավորություն է տալիս նոր տեղեկատվությանն արձագանքել ավելի արագ:

  6. Կոֆեինը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր ամբողջ օրը նստած են համակարգչի առջև: Սուրճը հարուստ է հակաօքսիդանտներով ու ամինաթթուներով, որոնք ուղեղին հնարավորություն են տալիս առույգ մնա ամբողջ օրվա ընթացքում:

  7. Մուգ շոկոլադն արագացնում է օրգանիզմում էնդորֆինների՝ ուրախության հորմոնների մշակումը, որոնք իրենց հերթին կենտրոնացնում են ուշադրությունը:

  8. Կանաչ թեյը կայունացնում է նյարդային համակարգը:

  9. Յոգուրտը ո՛չ միայն ունի մեծ թվով սպիտակուցներ, այլև ուղեղին հնարավորություն է տալիս ավելի լավ հանգստանալ:

  10. Սպանախը բարելավում է ուղեղում արյան շրջանառությունը, ինչը նրան հնարավորություն է տալիս աշխատել առավել արդյունավետ ու երկարատև:

  11. Կարմիր գինին զգալիորեն բարելավում է կարճաժամկետ հիշողությունը:

  12. Շագանակագույն բրինձը հարուստ է վիտամիններով ու մագնեզիումով, որը հնարավորություն է տալիս սովորել ավելի լավ ու հիշել նոր տեղեկատվությունը:

  13. Կակաոյի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն ուղեղը պաշտպանում են սթրեսից ու օգնում են հանգստանալ:

  14. Սխտորն օգնում է ձերբազատվել ո՛չ միայն մրսածությունից ու վարակից, այլև` սթրեսից: Այն հիանալի բնական հակաօքսիդանտ է:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 7dach.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ