Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

10 մթերք, որոնք գոյություն ունեն հին գենային ինժեներիայի շնորհիվ. 1in.am

10 մթերք, որոնք գոյություն ունեն հին գենային ինժեներիայի շնորհիվ. 1in.am

Novate-ը ներկայացնում է 10 մթերք, որոնք գոյություն ունեն հին գենային ինժեներիայի շնորհիվ:

Նուշ

Ստացվել է վայրի նուշի մի քանի տեսակներից, հիմա այն լայնորեն կիրառելի է:

Ձմերուկ

Ժամանակակից ձմերուկը մարդկության պատմության առավել մոդիֆիկացված բույսերից է: Ի տարբերություն վայրի բնության մեջ գտնված սկզբնական ձմերուկի, որը բաղկացած է եղել հիմնականում սերմերից և կշռել է 80 գրամ՝ ժամանակակից ձմերուկը 91,5%-ով բաղկացած է ջրից և կշռում է 2-8 կգ:


Ձմերուկ
Բրոկոլի, գունավոր կաղամբ և այլ տեսակներ

Բրոկոլի, գունավոր կաղամբ, բրյուսելյան կաղամբ գոյություն չունեն վայրի բնության մեջ, դրանք գեների մոդիֆիկացիայի արդյունք են:


Բրոկոլի, գունավոր կաղամբ և այլ տեսակներ
Բանան

Այն բանանը, որը մենք հիմա սիրում ենք, մի շարք գենային մոդիֆիկացիաների արդյունք է: Մարդիկ այդ առանձնահատուկ մուտացիային հասել են մոտավորապես 6500 տարվա ընթացքում:

 

Բանան
Եգիպտացորեն

 

Ժամանակակից եգիպտացորենի վայրի նախնին zea կամ teosintes բույսն է: Եգիպտացորենի հին և ժամանակակից տարբերակների միջև տարբերությունը 5 գեն է:


Եգիպտացորեն
Դդում

Դդումն ընտելացվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում առնվազն 7000 տարի առաջ: Հին տեսակները եղել են փոքր, շատ դառը միջուկով և մի քանի սերմով:


Դդում
Ելակ

Տասնամյակների փորձարկումներից ու սխալներից հետո ելակը ստեղծվել է Ֆրանսիայում նախնական բույսի և Ամերիկայից անտառային հատապտուղների խաչասերումից: Ներկայիս ելակը հայտնվել է պատահաբար 1806 թ. հիբրիդացման փորձարկումների ժամանակ:


Ելակ
Ավոկադո

Ի տարբերություն ժամանակակից ավոկադոյի մսալի հաստ կեղևի՝ սրա վայրի տեսակների մեծ մասն ունեն կոշտ ծածկույթ և շատ փոքր են՝ 5-7 սմ տրամագծով:


Ավոկադո
Սուրճ

Սուրճն առաջին անգամ սկսել են մշակել Հնդկաստանում 1600-ական թվականներին: Ժամանակակից բոլոր գենետիկորեն մոդիֆիկացված տեսակները ծագում են հին արաբիկայից, որն առեղծվածային ծագման հիբրիդ է:


Սուրճ


Ցորեն


Ցորենի աճեցումը սկսվել է շատ վաղուց: Սկզբում նախնադարյան մադրիկ գոհ են եղել վայրի բույսերի սերմերը հավաքելով: Բայց շուտով սկսել են դրանք ցանել, հետո բերքը հավաքել:

 

Ցորեն

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ