Սնունդը և առողջությունը
Հյութային սննդակարգերը կարող են անպտղության եւ լյարդի հետ կապված խնդիրների հանգեցնել. news.am
Հյութային սննդակարգերը, որոնց օգնությամբ որոշ մարդիկ փորձում են նիհարել, անվնաս չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Կոշտ սննդից հրաժարումը հեղուկի օգտին կարող է միգրենի, բեղունության եւ լյարդի հետ կապված խնդիրների հանգեցնել, զգուշացնում են մասնագետները:
Հյութային սննդակարգի կողմնակիցները պնդում են, որ այն ո՛չ միայն նպաստում է քաշի կորստին, այլեւ ամրապնդում է առողջությունը: Սակայն փորձագետները զգուշացնում են, որ այդ հայտարարությունները ոչ մի կերպ հիմնավորված չեն: Ավելին, հյութերով ավելորդ տարվածությունը, ի վնաս մնացած սննդին, կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել: Կարճաժամկետ հեռանկարում նման սնունդը նպաստում է միգրենի, հոգնածության եւ գլխապտույտի առաջացման: Երկարաժամկետ հեռանկարում այն կարող է հանգեցնել մկանային զանգվածի կորստի, լյարդի եւ բեղունության հետ կապված խնդիրների:
Այսօր հյութերի ժողովրդականությունը բացատրվում է նրանով, որ աստղերը տարված են դրանցով: Օրինակ` մոդել Քեյթ Մոսսը դեռեւս 2013-ի հունիսին խոստովանել էր, որ Playboy-ի համար ֆոտոսեսիայի նախօրեին մրգային եւ բանջարեղենային հյութերից բացի ոչինչ չի օգտագործում: Դրանից հետո հյութերի ժողովրդականությունը զգալիորեն աճեց:
Միգրենը հյութային սննդակարգերով տարվածության ամենատարածված հետեւանքներից է, հատկապես, եթե դրանք ցիտրուսային մրգեր են պարունակում: 2004թ. անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ թարմ քամված նարնջի հյութը սինեֆրին է արտադրում` անոթները նեղացնող միջոց, որը նպաստում է միգրենի առաջացմանը: Ցիտրուսային մրգերով տարվածությունը որոշ հիվանդների մոտ նաեւ մագնիումի պակաս է առաջացնում, իսկ դա կապված է առանց աուրայի միգրենի զարգացման հետ: Խնդիրների թվին են դասվում ծայրաստիճան հոգնածությունը, նյարդայնությունը եւ փորկապությունը:
Գիտնականներն ընդգծում են, որ մրգերն ու բանջարեղենը շատ օգտակար վիտամիններ եւ հանքանյութեր են պարունակում, բայց դրանց պակասում են կարեւորագույն ամինաթթուները, ճարպերը եւ սպիտակուցները: Հյութային սննդակարգերի եւ անպտղության միջեւ ճշգրիտ կապն ապացուցված չէ, բայց երեխա սաղմնավորել ցանկացող կանայք չպետք է հետեւեն ոչ մի սահմանափակող սննդակարգի:
17.08.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ