Սնունդը և առողջությունը
Ձմերուկը կարող է օգնել էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ պայքարում. news.am
Ձմերուկը կարող է օգնել էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ պայքարում, պնդում է սննդի մասնագետ Լիլի Սաուտերը: Նրա խոսքով, ձմերուկն առողջության համար արդյունավետ է մի շարք դեպքերում. լայնացնում է նեղացած արյունատար անոթները (ինչը հաճախ է պատահում դիաբետով հիվանդների մոտ), օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումը եւ արյան մեջ խոլեսթերինի մակարդակը: Այդ ամենը բարենպաստ ազդեցություն է ունենում տղամարդկանց էրեկտիլ գործառույթների վրա:
Էրեկտիլ դիսֆունկցիան, որը ժողովրդի մեջ անկարողություն են կոչում, տղամարդկանց շրջանում բավականին տարածված խնդիր է: Առավել հաճախ այն բուժում են այնպիսի դեղերի օգնությամբ, ինչպիսին, օրինակ` վիագրան է, որոնք ուժեղացնում են արյան հոսքը դեպի սեռական օրգաններ: Ձմերուկը, մասնագետի խոսքով, մոտավորապես նման ազդեցություն է ունենում, սակայն չունի այդ դեղերի երկրորդական հետեւանքները:
Սաուտերի խոսքով, ձմերուկը պարունակում է ցիտրուլին անունով ամինաթթու, որն օգնում է թուլացնել արյունատար անոթների լարվածությունը: Երբ մենք ձմերուկ ենք ուտում, ցիտրուլինը փոխակերպվում է արգինին ամինաթթվի, որն ուժեղացնում է ազոտի օքսիդի պարունակությունը, ինչը պատասխանատու է արյունատար անոթների լարվածության թուլացման եւ լայնացման համար:
Դեռեւս 2011թ. անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ցիտրուլինի օգտագործումն էական դրական ազդեցություն է գործում չափավոր անկարողությամբ տառապող տղամարդկանց վրա: Հետազոտության մասնակիցները, ովքեր էրեկցիայի խնդիրներ են ունեցել, կամ ցիտրուլին են ստացել, կամ` պլացեբո, ընդ որում, դեղերի փոփոխությունը կատարվել է ամեն ամիս: Կամավորներն օրագրեր են պահել, որոնցում նշել են էրեկցիայի հետ կապված խնդիրները:
Արդյունքները ցույց են տվել, որ ցիտրուլինը` պլացեբոյի համեմատ, վառ արտահայտված ազդեցություն ունի անկարողության բուժման գործում: Ընդ որում, ցիտրուլինով հավելումներն անհամեմատ ավելի անվնաս եւ լավ տանելի են եղել, քան վիագրայի ազդեցությունն ունեցող դեղերը, որոնք կարող են դեմքի կարմրություն, գլխացավ, սրտխառնոց, փորլուծություն, երբեմն նաեւ լսողության կորուստ ու գլխապտույտ առաջացնել: Ձմերուկն, իհարկե, նման կողմնակի ազդեցություն չունի:
16.08.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ