Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք նպաստում են արյան բաղադրության բարելավմանը. 1in.am

Մթերքներ, որոնք նպաստում են արյան բաղադրության բարելավմանը. 1in.am

Փորձագետները ներկայացրել են այն մթերքները, որոնք կարող են բարելավել արյան բաղադրությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Լյարդ


Լյարդը երկաթի անփոխարինելի աղբյուր է, որի պակասը հանգեցնում է հեմոգլոբինի մակարդակի նվազեցման և սակավարյունության առաջացման: Այն պարունակում է նաև հեպարին, որը կանխում է թրոմբոզի և սրտամկանի կաթվածի առաջացումը:

Նուռ


Հղի կանայք, ովքեր ունեն օգտակար խոլեսթերինի ցածր մակադակ, պետք է նուռ օգտագործեն: Այն նաև պարունակում է երկաթ և պայքարում է ավելորդ խոլեսթերինի դեմ:

Գազարի և ճակնդեղի հյութ


Այս խառնուրդը լավագույն արյունաստեղծ միջոցն է: Այն նպաստում է էրիթրոցիդների քանակի ավելացմանը, բարելավում հիշողությունը, լայնացնում արյունատար անոթները:

Ձուկ և ծովամթերք


Օմեգա-3 կիսահագեցած ճարպաթթուները, որոնցով հարուստ են բոլոր ծովամթերքները, վերահսկում են արյան մեջ շաքարի և խոլեսթերինի մակարդակը, իսկ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար ճարպոտ ձուկը համարվում է թիվ առաջին սննդամթերքը:

Մեղր


Մեղրը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, որոնք բարերար ազդեցություն են ունենում արյան և արյունաստեղծ օրգանների աշխատանքի վրա: Մեղրի շնորհիվ արյան բաղադրության մեջ կարգավորվում է էրիթրոցիտների, լեյկոցիտների և թրոմբոցիտների բաղադրաչափերը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. glav-dacha.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ