Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Փորձագետները անվանել են ամենաօգտակար սպիտակուցային մթերքները. 1in.am

Փորձագետները անվանել են ամենաօգտակար սպիտակուցային մթերքները. 1in.am

Ցանկացած կենդանի օրգանիզմի համար սպիտակուցը սննդի շատ կարևոր տարր է: Չնայած օրգանիզմին ահնրաժեշտ է սննդարար տարրերի ամբողջ սպեկտրը, սննդաբաժնում որքան շատ լինի սպիտակուցային սնունդը, այնքան ավելի ամուր կլինի առողջությունը, հայտնում է newsyou.info-ն:

Ծովային ձուկ

Սաղմոնը, սարդինան, իշխանը, թյունոսը ճապոտ ձկների մյուս տեսակները պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ և չհագեցած ճարպեր, որոնք դրականորեն են ազդում նյարդային համակարգի և մտավոր ընդունակությունների վրա: Նրանք պարունակում են նաև յոդ և ֆոսֆոր:

Դդմի սերմեր

Հարուստ են ո՛չ միայն սպիտակուցներով, այլ նաև պարունակում են բջջանյութ, երկաթ, պղինձ, մագնեզիում, մանգան, ֆոսֆոր և այլն:

Նուշ

Նուշը սպիտակուցների և ճարպերի գերազանց աղբյուր է:

Ձու

Ձուն օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը և պարունակում մեծ քանակությամբ սպիտակուցներ, հանքանյութեր, վիտամիններ և այլն:

Ոսպ

Ոսպը հարուստ է բջջանյութով և սպիտակուցով:

Սիսեռ

Հարուստ է հանքանյութերով, վիտամիններով, ամինաթթուներով և բջջանյութով: Միաժամանակ օգնում է կանոնավորել արյան մեջ խոլեսթերինի մակարդակը և բարելավում է լյարդի աշխատանքը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. tortsnab-msk.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ