Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Առողջության եւ կազմվածքի համար 5 օգտակար համեմունք. news.am

Առողջության եւ կազմվածքի համար 5 օգտակար համեմունք. news.am

Որոշ համեմունքներ ո՛չ միայն կերակրին ավելի հետաքրքիր համ են հաղորդում, այլեւ լավացնում են ուղեղի աշխատանքը, բարձրացնում են տրամադրությունը, կարգավորում են ստամոքսի աշխատանքը, վերացնում են ցավերը եւ այրում են ճարպերը: Ներկայացնում ենք  5 ամենաօգտակար համեմունքները:

1. Դարչին

Մասնագետների խոսքով՝ դարչինը բարձրացնում է տեղեկատվության յուրացման մարդու ունակությունը, լավացնում է նրա մտավոր եւ իմացական հնարավորություններն ուղեղի ոչ մեծ հատվածի՝  հիպոկամպի խթանման շնորհիվ, որը պատասխանատու է հիշողության գերերացիայի, կազմակերպման եւ պահպանման համար: Դրանից զատ, դարչինն օգնում է արյան մեջ վերահսկել շաքարի մակարդակը:

2. Կոճապղպեղ

Կոճապղպեղը հանգստացնում է մարսողական համակարգը՝ կանխելով ստամոքսի որոշ խնդիրներ: Կոճապղպեղը հատկապես օգտակար է կանանց հղիության վաղ փուլում: Այն նաեւ օգնում է կարգավորել աղիների եւ ստամոքսի ֆունկցիաները:

3. Զաֆրան

Զաֆրանը հնագույն ժամանակներից պարսկական ավանդական բժշկության մեջ օգտագործվել է որպես տրամադրությունը բարձրացնող միջոց: Սովորաբար զաֆրանն ավելացրել են թեյի կամ բրնձի մեջ: Զաֆրանի թուրմը մեծացնում է ուղեղում սերոտոնինի՝ «ուրախության հորմոնի» արտադրությունը, որը ո՛չ միայն բարձրացնում է տրամադրությունը, այլեւ մարդուն թույլ չի տալիս մտածել վտանգավոր ուտեստներ ուտելու մասին:

4. Քրքում

Հնադարում քրքումը դնում էին վերքերի վրա. համարվում է, որ այս համեմունքն արագացնում է ապաքինման ընթացքը: Այս համեմունքի առանցքային մոլեկուլը քրքումինն է՝ հզոր հակաօքսիդանտ, որն օժտված է հակաբորբոքային հատկությամբ: Քրքումինը նաեւ թեթեւացնում է արթրիտով, վնասվածքներ ունեցող  հիվանդների ցավերը, նույնիսկ` ատամնացավերը:

5. Կայենյան պղպեղ

Կապսաիցինը հզոր բաղադրամաս է, որը հանդիպում է չիլի տեսակի պղպեղում եւ կայենյան պղպեղում: Այն ազդում է նյութափոխանակության գործընթացների վրա եւ մեծացնում է ճարպերն այրելու օրգանիզմի հնարավորությունը: Չիլիի պղպեղով հարուստ սննդակարգը խթանում է ջերմարտադրությունը՝ գործընթաց, որը ծայրահեղ անհրաժեշտ է նիհարել ցանկացողների համար: Այն նպաստում է ավելորդ կիլոգրամների այրմանը, այլ ոչ թե դրանց կուտակմանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. russiahousenews.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ