Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք ցանկալի է ուտել նախաքննական շրջանում. 1in.am

Մթերքներ, որոնք ցանկալի է ուտել նախաքննական շրջանում. 1in.am

Քննություններին նախապատրաստվելու ժամամակ կաևոր է հավասարակշռել սնունդը` օրգանիզմին ապահովելով անհրաժեշտ վիտամիններով և միկրոտարրերով, իսկ քննության օրը` առավոտյան, նախաճաշել սպիտակուցներով և բջջանյութով հարուստ սննդով: Այդ մասին Golos.ua-ին հայտնել է սննդաբան Լյուդմիլա Բաբիչը:

«Մենք ուղղակիորեն կախված ենք այն բանից, թե ինչ ենք ուտում, – բոլոր միկրոտարրերը, վիտամինները, ճարպերը, սպիտակուցները, ածխաջրերը, որոնք մտնում են օրգանիզմ սննդի հետ, կարգավորում են այս կամ այն ֆունկցիան կամ գործընթացը, որը տեղի է ունենում օրգանիզմում: Դրա համար, եթե ցանկանում եք, որ քննության նախապարտաստումը հեշտ ընթանա, իսկ ամբողջ քննական նյութը հեշտ հիշեք, հավասարակշռեք սնունդը, օգտագործեք ավելի շատ մրգեր և բանջարեղեն, շիլա, ցածր յուղայնությամբ միս և ձկներ:

 

Քննությունից առաջ՝ երեկոյան, ավելի լավ է ուտել օսլայով հարուստ ուտելիք՝ բրինձ, կարտոֆիլ, հաց, ցանկալի է ձավարեղեն:

 

Նրանք կապահովեն նաև ավելի խորը և մտավոր աշխատանքի համար օգտակար քնով: Ոչ մի դեպքում երեկոյան մի օգտագործեք սուրճ, թեյ կամ կոլա, քանի որ նրանք կխանգարեն նորմալ քունը: Օգտակար կլինի բուսական թեյը»,- նշում է մասնագետը:

Քննությունից առաջ` առավոտյան, ցանկալի է ուտել խաշած ձուկ, հավ, կաթնաշոռ կամ ձվածեղ, նաև սնունդ` հարուստ բջջանյութով: Բուսակերներին խորհուրդ է տրվում լոբի, մեղրով տոստ կամ մյուսլի:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. shkolazhizni.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ