Սնունդը և առողջությունը
Ի՞նչ սննդամթերք օգտագործել, եթե հիվանդ ես գրիպով. հակագրիպային սննդակարգ

Վերջերս Ամերիկայի սննդաբանների ասոցիացիան հրապարակեց այն սննդամթերքի ցանկը, որը բարերար ազդեցություն կարող է ունենալ մարդու օրգանիզմի վրա` գրիպի համաճարակի ամենաթեժ շրջանում։
Այդ ցանկի մեջ են սև հաղարջը, ոչ ճարպոտ խոզի միսը, թուրինջը, բրյուսելյան կաղամբը, յոգուրտը, կարտոֆիլը, կոպիտ մշակման ցորենից պատրաստված մակարոնեղենը և ընկույզը։ Հետաքրքիր է իմանալ նաև, թե ինչպիսին են սննդաբանների խորհուրդները նման «հակագրիպային» սննդատեսակների կիրառման վերաբերյալ։ Այս հարցին պատասխանում է Լ.Ի.Մեդվեդևի անվան հիգիենայի և տոքսիկոլոգիայի ինստիտուտի սննդաբանության և կլինիկական հետազոտությունների բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Պյոտոր Ալեքսանդրովիչ Կարպենկոն։
- Կարգավորված սնունդը գրիպի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Առաջին հերթին պետք է մտածել օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու մասին, ինչին լավագույնս նպաստում է հակաօքսիդանտային հատկություններով օժտված սննդամթերքը։ Խոսքը գնում է այն սննդատեսակների մասին, որոնք պարունակում են վիտամին C, ինչպես նաև «սելեն» կոչվող հանքանյութը։ Սրանցով հարուստ են հում, ջերմամշակման չենթարկված բանջարեղենն ու մրգերը։ Նշված սննդամթերքից անհրաժեշտ է ընդունել օրական 500-600 գր.։ Ամենևին էլ ճիշտ չէ մտածել, որ նշված որակի և քանակի սննդամթերքը հասու է միայն հարուստներին։ Ասենք` թթու դրած կաղամբը կամ բազուկի ու գազարի աղցաններն իրենց սննդակարգում կարող են օգտագործել բոլորը։ Լավ կլինի, եթե յուրաքանչյուր մարդու մեկ օրվա սննդաբաժնի մեջ ներառվի գոնե միջին չափի երկու խնձոր։ Միսն օժտված չէ հակաօքսիդանտային հատկություններով, բայց փոխարենը` հագեցած է սպիտակուցներով, որոնք հիմք են հանդիսանում օրգանիզմում իմունային համադրիչների գոյացման համար։ Հետևաբար, խորհուրդ է տրվում օրվա սննդաբաժնի մեջ ներառել նաև մոտ 70 գր սպիտակուց (ճշտենք, որ 100 գր մսի մեջ կա 17-18 գր սպիտակուց, նույնը վերաբերում է նաև ձկանը)։ Ցանկալի կլիներ նախապատվությունը տալ ձկանը, ծովաձկներին և, ընդհանրապես, ծովամթերքին, որը հարուստ է յոդով։
Ճիշտ սննդակարգը ենթադրում է, որ այն պետք է անհրաժեշտաբար հագեցած լինի` օրական ոչ պակաս, քան 2,5լ հեղուկով։ Ընդ որում, հեղուկը կարելի է ընդունել տարբեր վիճակներով. լավ որակի սեղանի ջուր, թեյի տեսակներ (ընդ որում, նախապատվությունը պետք է տալ կանաչ թեյին), հյութեր (հանքային ջրով նոսրացրած վիճակում)։
Քնելուց մեկ ժամ առաջ ցանկալի է ընդունել ոչ քաղցր յոգուրտ, կեֆիր կամ մածուն։ Վերջիններս նպաստում են աղիների մանրէամիջավայրի (միկրոֆլորայի) բարելավմանը։ Մեծավմասամբ աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը մարդկանց մոտ խաթարված է, որը օրգանիզմի դիմադրողականության անկման պատճառ է դառնում։ Արդյունքում օրգանիզմը չի կարողանում պայքարել տարաբնույթ հարուցիչների դեմ։
Առողջ սննդակարգի պարագայում շատ կարևոր է օրվա սննդի ընդունման ճիշտ բաշխումը։ Խորհուրդ է տրվում սնվել օրական նվազագույնը չորս անգամ։ Սխալ է առավոտյան, հապճեպ` «ոտքի վրա» մի բան կուլ տալ, իսկ երեկոյան` ծանրաբեռնել ստամոքսը։
Սթրեսները, հոգեհուզական լարվածությունը, սենյակի օդի աղտոտվածությունը և, ընդհանրապես, ոչ բարվոք էկոլոգիական միջավայրը նույնպես կարող են բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա` այն դարձնելով խոցելի տարբեր հարուցիչների և, մանավանդ, գրիպի հարուցիչի հանդեպ։ Այս հանգամանքը ևս պետք չէ անտեսել։ Իսկ եթե մարդն, այնուամենայնիվ, հիվանդացել է գրիպով` ցանկալի կլինի առաջիկա 4-5 օրերի ընթացքում չծանրաբեռնել օրգանիզմը գերհագեցած կերակրատեսակներով։ Օրգանիզմի ինտոքսիկացիայի նվազեցման համար անհրաժեշտ են սննդի այնպիսի տեսակներ, որոնք նպաստում են երիկամների, լեղապարկի և աղիների արտաթորման գործառույթի բարելավմանը և բնականոն գործունեության վերականգնմանը։ Առաջին հերթին խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել (օրական մինչև 3լ)։ Բարերար ներգործություն ունեն նաև թարմ միրգն ու բանջարեղենը։ Հիվանդության ընթացքում սնունդը պետք է ընդունել քիչ քանակով` օրվա մեջ 5-6 անգամ (յուրաքանչյուր սննդաքանակը պետք է 300 գր-ից ոչ ավելի լինի)։
Չափից շատ ընդունված սնունդը օրգանիզմի կողմից դժվար է յուրացվում, քանի որ մարսողական համակարգի ֆերմենտազատիչ ակտիվությունը հիվանդի մոտ նվազում է։ Աղիների աշխատանքը բարելավելու նպատակով տեղին է օգտագործել թեփահաց, կաղամբ, դդմիկ, գազար, դդում և կարտոֆիլ։
Հայտնի է, որ վիտամին C-ն և P-ն ամրապնդում են արյունատար անոթների պատերը։ Հետևաբար օգտակար են այս վիտամիններով հագեցած մթերքը` մասուրը, սև հաղարջը և կիտրոնը։
Վիտամին A-ն և կարոտինը նպաստում են շնչուղիների վերնահյուսվածքի (էպիթելային հյուսվածքի) վերականգնմանը, որը խաթարվում է ջերմելու դեպքում։ Այս վիճակում անհրաժեշտ է ընդունել վիտամին A-ով և կարոտինով հագեցած սննդատեսակներ` գազար, նարինջ, մաղադանոս, ծիրանի չիր և չիչխան։ Օրգանիզմի ապաքինման ընթացքում նշված սննդամթերքին կարելի է հավելել նաև կենդանական ծագման սնունդ` տավարի լյարդ, ձողաձկան լյարդ, սերուցքային կարագ, կաթնասերուցք, ոչ յուղալի պանիր, ձու, թթվասեր և կաթնաշոռ։ Սննդակարգից անհրաժեշտ է բացառել տապակած, ճարպոտ, աղի և սուր համ ունեցող կերակրատեսակները։ Կերակուրը պետք է լինի չափավոր ջերմաստիճանի` ոչ շատ տաք, ոչ շատ սառը։

Կարդացեք նաև

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...


Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...


Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...


Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...


Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...


Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...


Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...


Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...


Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...


Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...


Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...


Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...


Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...


Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն