Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

5 մթերք, որոնք գիշերային ժամերին ուտելը վտանգավոր չէ. 1in.am

5 մթերք, որոնք գիշերային ժամերին ուտելը վտանգավոր չէ. 1in.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդունված է համարել, որ իր կազմվածքին հետևող ցանկացած մարդ չպետք է ուտի ժամը 18.00-ից հետո։

Մենք հիշում ենք, որ ընթրիքը պետք է լինի առավել ցածր կալորիականությամբ, որպեսզի այն հեշտությամբ մարսվի, չխանգարի հանգիստ քնին, չանհանգստացնի որովային ու չհանգեցնի ավելորդ կիլոգրամների։

Ստորև ներկայացվում են 5 մթերք, որոնք վտանգավոր չեն գիշերն ուտել.

1. Ջրով հնդկաձավար՝ առանց կարագի


Այն հեշտությամբ մարսվում է և, դրա հետ մեկտեղ, շատ օգտակար է՝ շնորհիվ B խմբի վիտամինների ու երկաթի պարունակության։

2. Շոգեխաշած կամ խաշած բանջարեղեն


Օրինակ՝ դդմիկ, որը հիանալի մարսվում է, չունի մեծ կալորիականություն, հարուստ է վիտամիններով ու միկրոտարրերով (օրինակ՝ կալիումով) և արագորեն ստեղծում է կուշտ լինելու զգացողություն։

3. Հավի կամ հնդկահավի տապակած կամ խաշած միս


Որակյալ սպիտակուցը տալիս է հագեցածության զգացում, այն չի վնասում կազմվածքը։

4. Խաշած կամ փայլաթիթեղում տապակած ոչ ճարպոտ ձուկ


Ինչպես միսը՝ ձուկը նույնպես ստեղծում է հագեցածության զգացում, այն լավ մարսվում է և չի վնասում կազմվածքը, ինչպես նաև պարունակում է օրգանիզմի համար օգտակար տարրեր։

5. Ոչ բարձր յուղայնությամբ (մինչև 2-2.5 տոկոս) կաթնամթերք


Կաթնաշոռը, մածունը, բնական յոգուրտը երեկոյան օգտակար սննդի ճանաչված առաջատարներ են։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուց ու կալցիում, օգտակար են աղեստամոքսային տրակտի համար, հեշտությամբ մարսվում են և հագեցնում։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.interfax.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ