Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպես առողջության համար օգտակար տաք պունշ պատրաստել. 4 բաղադրատոմս. news.am

Ինչպես առողջության համար օգտակար տաք պունշ պատրաստել. 4 բաղադրատոմս. news.am

Տաք պունշն արդեն դարեր ի վեր մարդկությանը հայտնի ըմպելիք է: Հնուց ի վեր այն օգտագործում են մրսածության ախտանիշների դեմ պայքարելու համար. նրա բաղադրության մեջ մտնող ակոհոլը լայնացնում է անոթները` դրանով իսկ լորձաթաղանթներին օգնելով պայքարել վարակի դեմ:   

Եթե ձեզ տանջում են հազը, խցանված քիթը եւ մրսածության այլ ախտանիշներ, արեւմտյան մասնագետները խորհուրդ են տալիս տաք պունշի հետեւյալ տարբերակները փորձել, բայց զգուշորեն. եթե պունշի մեջ ալկոհոլն ավելի շատ լինի, քան անհրաժեշտ է, օգնելու փոխարեն այն ընդամենը կթուլացնի ձեր օրգանիզմը եւ կվատացնի ընդհանուր վիճակը: 

1. Խոտաբույսերից պունշ

  • 8 ունցիա տաք ջուր (230 գրամ),
  • խոտաբույսերից թեյի 1 կապոցիկ,
  • 1 ունցիա բուրբոն (28 գրամ),
  • 1 ճաշի գդալ մեղր,
  • կիտրոնի 1 շերտիկ:


Տաք ջուրը լցրեք գավաթի մեջ, հետո 2-3 րոպեով դրա մեջ իջեցրեք թեյի կապոցիկը: Հետո մեղր ավելացրեք` խառնելով, որպեսզի ամբողջովին լուծվի: Դրան ավելացրեք վիսկի, կիտրոն, քամեք եւ խառնեք: 

2. Basil Haydens Bourbon-ից պունշ

  • 2 բաժին Basil Haydens Bourbon վիսկի,
  • ¼ բաժին մեղր,
  • 1-2 անիսի աստղ,
  • 2 բաժին տաք ջուր,
  • նարնջի կեղեւ,
  • կիտրոնի կեղեւ,
  • դարչինի 3 ձողիկ:


Բաղադրիչները խառնեք շեյքերում: Ըմպելիքը լցրեք գավաթի մեջ եւ զարդարեք դարչինի ձողիկով:

3. Թեյով պունշ

  • 3 ունցիա կանաչ թեյի լիկյոր,
  • 4 ունցիա սեւ թեյ,
  • 1/4 թեյի գդալ համեմունք (հիլի փոշի, կոճապղպեղի 1 շերտիկ, դարչինի 1 փայտիկ, 2 մեխակ),
  • 1 ունցիա բարձր յուղայնության սերուցք:


Լիկյորը խառնեք տաք թեյի հետ, համեմունքներ ավելացրեք եւ թողեք 2 րոպե: Ավելացրեք սերուցքը եւ զարդարեք դարչինի փայտիկով:

4. Նարնջի պունշ

  • 1/2 ունցիա Campari,
  • 1/2 ունցիա Wild Turkey 101 Bourbon,
  • 1 ունցիա քաղցր վերմուտ,
  • 3/4 ունցիա դարչինի օշարակ (դարչինի 4 փայտիկը, 1 բաժակ շաքարը 1 բաժակ ջրի հետ եռացնել: Հանել կրակի վրայից, թողնել հովանա):


Բոլոր բաղադրիչները խառնեք տաք գավաթում, վերջում եռացրած ջուր ավելացրեք: Զարդարեք նարնջի շերտիկով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.smachno.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ