Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպես են բուժում խումհարը աշխարհի տարբեր երկրներում. 1in.am

Ինչպես են բուժում խումհարը աշխարհի տարբեր երկրներում. 1in.am

Գիտնականների ուսումնասիրությունների համաձայն՝ գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ այս կամ այն չափով տառապել է խումհարով: Խումհարի գիտական բացատրությունները միանշանակ չեն, սակայն ախտանիշները նույնն են. գլխացավ, սրտխառնոց, դյուրագրգռություն: Եվ, չնայած խումհարի ախտանիշների վերացման դեմ դեղերը քիչ չեն, մարդկանց մեծամասնութունը նախընտրում է հին ժողովրդական փորձված միջոցները:

Ներկայացվում է 12 հայտնի մեթոդ, որոնք օգտագործվում են աշխարհի տարբեր երկրներում:

1. Անգլիական նախաճաշ


Անգլիական ամբողջական նախաճաշն իր մեջ ներառում է խոզապուխտով ձվածեղ, տապակած նրբերշիկ, լոլիկ, սունկ, լոբի, մրգային հյութ և կարագով թարմ հաց: Այս մթերքների մեջ կան մեծ քանակությամբ սպիտակուցներ և ճարպեր, բացի այդ՝ ձվի մեջ պարունակվող ամինաթթուներն օգնում են ազատվել թունավոր նյութերից՝:

Անգլիական նախաճաշ
2. Ամերիկյան կոկտեյլ՝ «Պրերների ոստրե»


Վուստերշիր սոուսով լոլիկի հյութի խառնուրդ և հում ձու` համեմված աղով և պղպեղով: Նյութափոխանակությունն արագացնող ամինաթթուներից բացի՝ սոուսում եղած համեմունքները բավականին արագ օրգանիզմը բերում են սթափ վիճակի:

 

Ամերիկյան կոկտեյլ՝ «Պրերների ոստրե»
3. Չորբա դե Բուրտե

 

Ռումինական ազգային ուտեստ` խումհարի դեմ. այն պարունակում է կովի եփած ստամոքս՝ ձվով, թթվասեր և պղպեղ: Դրանում պարունակվում է մեծ քանակությամբ սպիտակուց՝ գումարած համեմունքներ, ինչպես նաև ձվի մեջ պարունակվող ամինաթթուներ: Այս ամենն օգնում է, որպեսզի օրգանիզմն «արթնանա», և վերականգնում է դրա բնական հավասարակշռությունը:

Չորբա դե Բուրտե
4. Կոկտեյլ՝ «Հարություն մեռածներին»

 

Կոկտեյլի բաղադրության մեջ մտնում են ջին, նարնջի լիկյոր, գինի, կիտրոնի հյութ և ձվի սպիտակուց: Ալկոհոլի փոքր չափաբաժինը՝ կիտրոնի և ձվի հետ միասին, ի վիճակի է արագ ազատել ախտանիշներից:

Կոկտեյլ՝ «Հարություն մեռածներին»
5. Ումեբոշի


Ճապոնական խոհանոցի համեմունք, որն իրենից ներկայացնում է ճապոնական ծիրանի թթխմորված պտուղներ: Ճապոնացիները պնդում են, որ ումեբոշին բարելավում է մարսողությունը և կարգավորում լյարդի գործառույթները:

 

Ումեբոշի


6. Բաղնիք


Ռուսական ավանդական բաղնիքը վաղուց է հայտնի իբրև խումհարի դեմ արդյունավետ միջոց: Բաղնիքում առկա բարձր ջերմաստիճանն ակտիվացնում է արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը: Բացի այդ, առատ քրտնարտադրությունն օգնում է օրգանիզմից վնասակար նյութերի դուրսբերմանը:

6. Բաղնիք


7. Ռոլմոպս


Գերմանական ավանդական միջոց՝ խումհարի դեմ. հարինգից ռուլետներ՝ լցոնված թթու դրված բանջարեղենով և սոխով: Բանջարեղենի աղային լուծույթn օրգանիզմը լցնում է էլեկտրոլիտներով:

6. Բաղնիք
8. Թթվածնային բար


Բար, որտեղ կարող եք շնչել թթվածնով հարուստ օդ: Լրացուցիչ թթվածինը բարելավում է օրգանիզմի նյութափոխանակությունը` այդպիսով արագացնելով ալկոհոլի հետ կապված թունավոր նյութերի նահանջը:

Թթվածնային բար
9. Այրն Բրյու. շոտլանդական հայտնի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք


Շաքարի և կոֆեինի բարձր պարունակությունը շատ արագ կարգավորում է օրգանիզը և վերացնում հիպոգլիկեմիան:

9. Այրն Բրյու. շոտլանդական հայտնի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք

 

10. Haejangguk.


Կորեական այս ուտեստի անունը թարգմանաբար նշանակում է «ապուր խումհարի դեմ»: Դրա բաղադրության մեջ մտնում են խոզի միս, ձու, լոբի, բողկ և… ցլի արյուն: Ուտեստը պարունակում է շատ սպիտակուցներ և ամինաթթուներ, ինչն արագացնում է նյութափոխանակությունը:

10. Haejangguk.
11. Լեչե դե Տիգրե, «Վագրի կաթ»


Խումհարից ազատվելու սիրելի մեթոդը Պերուում իրենից ներկայացնում է լայմի հյութի և ձկան թթվաջրի խառնուրդ: Թթվաջուրն ու լայմի հյութն առույգացնող հատկություն ունեն և վերականգնում են էլեկտրոլիտային հավասարակշռությունը:

11. Լեչե դե Տիգրե, «Վագրի կաթ»
12. Կայա հացիկ


Սինգապուրյան խոհանոցի ուտեստն իրենից ներկայացնում է երկու կողմից կարմրացրած երկու հացիկ, որոնց միջև դրվում է ձվի և կոկոսի մուրաբայի շերտ, ինչպես նաև մի կտոր կարագ: Սովորաբար մատուցվում է մեկ բաժակ թեյի կամ նոր բոված սուրճի հետ: Ձվից պատրաստված քաղցր մուրաբան արագացնում է նյութափոխանակությունը և վերացնում հիպոգլիմեիան:

 

12. Կայա հացիկ

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. alcocheap.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ