Սնունդը և առողջությունը
Երիտասարդացնող ըմպելիք, որն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ
Դդումն ունի միզամուղ, երիկամները մաքրող, հակաբորբոքային ազդեցություն, օգտակար է լյարդի, երիկամների հիվանդությունների դեպքում, կարոտինային նյութերի եւ A վիտամինի մատակարար է, պարունակում է հակաուռուցքային ֆլավոն լյութեոլին:
Մաղադանոսն ունի լեղամուղ, հակակարկամային հատկություն, նպաստում է աղիների, միզապարկի, արգանդի մկանների ամրացմանը, պարունակում է հակաքաղցկեղային ֆլավոն ապիգենին: Վերջերս հրապարկվել է տեղեկություն այն մասին, որ մաղադանոսից ստացված պատրաստուկները տրոհում են թոքերի քաղցկեղի բջիջները: Իսկ բուլղարացի բժիշկները տարածել են հաղորդագրություն, որ մաղադանոսն առաջացնում է նաեւ կրծքագեղձի ու ձվարանի քաղցկեղի բջիջների ապոպտոզ, սակայն չի ազդում առողջ բջիջների վրա:
Սոճու կամ եղեւնու մատղաշ ասեղիկները պարունակում են զգալի քանակությամբ C վիտամին ու ֆլավոնոլ կվերցետին:
Առաջարկվող թուրմը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, հզոր հակաօքսիդանտ է, նպաստում է աղեստամոքսային ու սրտանոթային համակարգերի, շնչուղիների բնականոն աշխատանքին, ունի լեղապարկն ու երիկամները մաքրող ազդեցություն, օգտակար է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց: Թուրմը պարունակում է նաեւ բազմաթիվ այլ օգտակար նյութեր:
Կտրատեք դդումի 500գ պտղամիս, լցրեք 3լ եռջրի մեջ, ավելացրեք 50գ թարմ մաղադանոս (30գ չոր), 10 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք: Սոճու կամ եղեւնու 100գ մատղաշ ասեղիկները մանրացրեք, խառնեք շաքարավազին (1:1) կամ մեղրին: Խառնուրդը լցրեք եփուկի մեջ, 3 օր թրմեք տաք տեղում, քամեք: Պահեք սառնարանում: Խմեք 200-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ, գոլ վիճակում: Կարելի է ավելացնել 2-ական գրամ քրքումի փոշի:
Զգուշացում: Եփուկի պահպանման առավելագույն ժամկետը 7 օր է: Անհրաժեշտության դեպքում պատրաստեք նորը:
Կարեւոր է իմանալ: Փշատերեւ ծառատեսակների ճյուղերում եւ ասեղիկներում C վիտամինի ու կվերցետին ֆլավոնոլի պարունակությունը ձմռան շրջանում հասնում է առավելագույնի: Հումքը ցանկալի է պահել 0-10OC ջերմաստիճանի պայմաններում:
10.02.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ