Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սուրճի պատրաստման յուրօրինակ ձևեր՝ ամբողջ աշխարհից. 1in.am

Սուրճի պատրաստման յուրօրինակ ձևեր՝ ամբողջ աշխարհից. 1in.am

ubr.ua-ն ներկայացնում է սուրճի ամենատարօրինակ բաղադրատոմսեր ամբողջ աշխարհից, որ պետք է կյանքում գոնե մեկ անգամ փորձել:

Ձվով սուրճ

 

Cà phê trung կամ վիետնամական ձվով սուրճ պատրաստելու համար, նախ, հարում են ձվի դեղնուցը և խտացրած կաթը՝ մինչև համասեռ զանգված դառնան, ապա ավելացնում վիետնամական դառը սուրճ:

Ծովային աղով սուրճ

 

Ծովային աղով սուրճ
Թայվանի ամենահայտնի սրճարանների ցանցի՝ 85C Bakery Café-ի խոհարարները մատուցում են ծովային աղով սուրճ, որը 2008թ. դեկտեմբերին ստեղծումից հետո դարձել է ամենաշատ վաճառվող ըմպելիքը:

Արևածաղկի ձեթով կամ կարագով սուրճ

 

Արևածաղկի ձեթով կամ կարագով սուրճ
Ասիայում հաճախ կարագ (նաև արևածաղկի ձեթ) են ավելացնում սուրճին: Bulletproof Coffee ընկերությունը վստահեցնում է, որ կարելի է մեկ բաժակ սուրճ խմել նախաճաշի փոխարեն և նիհարել: Գաղտնիքը պարզ է՝ սուրճին պետք է ավելացնել կարագ կամ ձեթ:

Պանրով սուրճ

 

Պանրով սուրճ
Kaffeost-ը սուրճի մեջ պանիր ավելացնելու կամ սուրճը պանրով խմելու սովորությունը շվեդական ծագում ունի: Սուրճի մեջ սովորաբար ավելացնում են լապլանդական պանիր, որն արտադրվում է Ֆինլանդիայում և Հյուսիսային Շվեդիայում:

Տիմ Տամ Սլեմ

 

Տիմ Տամ Սլեմ
Սուրճ խմելու այս արարողությունը հայտնի չէ աշխարհում գրեթե ոչ մի աայլ տեղ, բայց շատ տարածված է Ավստրալիայում: Մատուցելիս դնում են սովորական տաք սուրճ, հետո կծում են «Տիմ Տամ» բլիթի (կրեմով միջուկով շոկոլադե բլիթ) երկու ծայրերը, որից հետո բլիթի մի ծայրը դնում են սուրճի մեջ ու սուրճը խմում հենց կրեմի միջով՝ ինչպես ձողիկով:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ