Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Օրգանիզմը տոքսիններից մաքրող ամենաարդյունավետ մթերքները. 1in.am

Օրգանիզմը տոքսիններից մաքրող ամենաարդյունավետ մթերքները. 1in.am

fullpicture.ru-ն ներկայացնում է օրգանիզմը տոքսիններից մաքրող ամենաարդյունավետ մթերքները: Կաղամբը վիտամինների և հանքանյութերի պահեստարան է: Պարունակում է ֆոսֆոր, մանգան, պղինձ, կալցիում, երկաթ, A, C, E, B խմբի վիտամիններ, ծծումբ, որն օրգանիզմին օգնում է ազատվել շլակներից, տոքսիններից և նյութափոխանակության այլ կողմնակի արդյունքներից: Օրգանիզմը մաքրել ցանկացողներին դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական 2 անգամ թթու դրած կաղամբի հյութ խմել:

 


Բրոկոլին ևս պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ, որն ուժեղացնում է լյարդի մաքրող գործառույթները: Որպեսզի բրոկոլին չկորցնի վիտամինները, խորհուրդ է տրվում այն շոգեխաշել:

 

Բրոկոլի


Լոռամրգին հայտնի է նախևառաջ իր հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններով: Այն նաև ամրացնում է ատամները և լնդերը, հրաշալի կանխարգելիչ միջոց է խոցի դեմ, նաև արագացնում է օրգանիզմի մաքրումը, ազատում շլակներից:

 

Լոռամրգին


Կիտրոն: Կիտրոնի հյութը հզոր հակաօքսիդանտ է և հրաշալի մաքրող միջոց: Օրգանիզմի մաքրումն արագացնելու համար խորհուրդ է տրվում ամեն առավոտ կիտրոնի հյութով մեկ բաժակ ջուր խմել:

 

Կիտրոն


Սխտորը ծծմբի ևս մեկ հրաշալի աղբյուր է, ունի շատ ուժեղ մաքրող հատկություն:

 

Սխտոր


Ավոկադոն վիտամինների և հանքանյութերի լավագույն աղբյուրներից է: Պաշտպանում է ուղեղը, սիրտը, հիպերտոնիայի դեմ լավագույն կանխարգելիչ միջոց է, արագացնում է նյութափոխանակությունը և օրգանիզմը մաքրում տոքսիններից:

 

Ավոկադո


Թուրինջը ո'չ միայն օրգանիզմը շատ լավ մաքրում է տոքսիններից, այլև բարելավում է մարսողությունը և նյութափոխանակությունը: Այն խորհուրդ է տրվում թարմ վիճակում օգտագործել:

 

Գրեյպֆրուտ

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. priroda-znaet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ