Սնունդը և առողջությունը
Ինչպես է կաթն ազդում մարդու օրգանիզմի վրա. 10 առասպել. 1in.am
Կաթի վերաբերյալ ամենատարածված մոլորությունները դիտարկենք փորձագետի աչքերով՝ ըստ novosti-n.org-ի:
1. Կաթի ամենօրյա օգտագործումն ամբողջովին լրացնում է օրգանիզմի կալցիումի պակասը
Հաշվի առնելով, որ մարդուն օրական անհրաժեշտ է 800-1200 մգ կալցիում, իսկ 1 բաժակ կաթը պարունակում է 244 մգ, ապա օրական հարկավոր է խմել 3-5 բաժակ կաթ: Տեսականորեն դա հնարավոր է, սակայն ավելի լավ է կալցիումի պահանջը լրացնել բուսական և կենդանական ծագմամբ այլ սննդով:
2. Կալցիումն ամենալավը յուրացվում է կաթից, կաթնաշոռից, պանրից և յոգուրտից
Իր օգտակարությանը զուգընթաց` կալցիումը շատ դժվար յուրացվող միկրոտարր է: Այն լավագույնս յուրացվում է սպիտակուցի առկայության դեպքում: Քիչ սպիտակուց պարունակող օրակարգում կալցիումի յուրացումը նվազում է 10%-ով: Այդ պատճառով կաթի, կաթնաշոռի, պանրի և յոգուրտի մեջ պարունակվող սպիտակուցները կալցիումն, իրոք, դարձնում են օրգանիզմի համար հեշտ յուրացվող:
3. Կաթն անօգուտ է մեծահասակների համար
Կաթնամթերքներն օրգանիզմը հագեցնում են վիտամիններով և միկրոտարրերով` լինելով կալցիումի հիանալի աղբյուր, ինչը հատկապես կարևոր է օստեոպորոզի հակված մեծահասակների համար:
4. Կաթը նպաստում է ճարպակալմանը
Մարդիկ քաշ են հավաքում ոչ թե կաթից, այլ նրա մեջ պարունակվող յուղից: Հարկավոր է գնել ամենացածր ճարպի պարունակությամբ կաթ: Եթե ցանկանում եք մնալ սլացիկ, պետք է օրակարգում ընդգրկել յուղազրկված կաթ, կաթնաշոռ և կեֆիր:
5. Ֆերմերային կաթն ավելի լավ է գործարանայինից
Թարմ կաթն իր մեջ պարունակվող բնական մանրէասպան նյութերի շնորհիվ կարող է միայն 2 ժամ մնալ ստերիլ, սակայն դրանից հետո այնտեղ բազմանում են տարբեր մանրէներ, այդ պատճառով շուկաներում վաճառվող կաթը կարող է վտանգավոր լինել: 76-78°C-ում պաստերիզացված գործարանային կաթը պահպանում է թարմ կաթի օգտակար նյութերը և միկրոտարրերը:
6. Կաթի նկատմամբ ալերգիան ցույց է տալիս, որ ինչ-որ բան նրանում այն չէ
Ալերգիա լինում է շատ մթերիքներից, սակայն դա չի նշանակում, որ դրանք օգտակար չեն: Դա հիմք չի տալիս խոսելու կաթի համընդհանուր անընդունելիության մասին:
7. Մանրէազերծված կաթը նույնքան օգտակար է, որքան պաստերիզացվածը
Պաստերիզացման դեպքում կաթը մշակվում է 30 րոպե 65°C-ում, 15-40 վայրկյան՝ 75-79°C-ում և 8-10 վարկյան՝ 86°C-ում: Դրա շնորհիվ այն մարդու օրգանիզմի համար դառնում է անվտանգ, սակայն պահպանում է կաթնաթթվային մանրէները և բոլոր սկզբնական վիտամինները: Իսկ մանրեազերծումը թարմ կաթի մշակման «ամենաանխնա» միջոցն է, որի դեպքում վերանում է օգտակար նյութերի մեծ մասը: Կաթը 30 րոպե եռում է 120-130°C-ից մինչև 130-150°C-ում: Այդ կաթը չի թթվում, այլ պարզապես դառնանում է և սենյակային ջերմաստիճանում պահպանվում մոտավորապես 1 տարի:
8. Կաթը պարունակում է հակաբիոտիկներ
Կաթի մեջ հակաբիոտիկների ավելացումն ամենակայուն և ամենասխալ ժողովրդակնան հորինվածքն է: Գործարաններում բացառվում է հիվանդ կովերի կաթի օգտագործումը: Կաթի ստերիլ տուփի մեջ ո՛չ միտումնավոր, ո՛չ էլ պատահաբար չեն կարող լինել մարդու համար վնասակար նյութեր:
9. Կաթը կործանարար է սրտի համար
Կաթը կանխում է աթերոսկլերոզի զարգացումը, որը համարվում է սրտի հիվանդությունների հիմնական պատճառը: Կարդիֆի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Էլվուդը հայտարարել է, որ օրը գոնե 2 բաժակ կաթ խմելու դեպքում 99% հավանականությամբ մարդը չի հիշի, թե որ կողմում է գտնվում սիրտը:
10. Հոմոգենացված նշումը կապված է GMO-ի հետ
Հոմոգենացված նշանակում է «համասեռ»: Քանի որ կաթի պահպանման ժամանակ յուղը հավաքվում է վերին մակերեսին կամ նստվածք է առաջացնում, նրան համասեռություն տալու համար հոմոգենացնում են: Ինչ վերաբերում է GMO-ին, ապա կաթը չի կարող լինել այդպիսին, քանի որ կովերի գեներին ոչ-ոք չի խառնվում:
11.01.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ