Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կանաչ թեյում կոֆեինն առաջացնում է առույգություն կամ գերգրգռվածություն. 1in.am

Կանաչ թեյում կոֆեինն առաջացնում է առույգություն կամ գերգրգռվածություն. 1in.am

Հարկավոր է իմանալ, թե որքան կանաչ թեյ պետք է խմել, որպեսզի կողմնակի ազդեցություններ չառաջանան: Կյանքի ռիթմը, ընդհանուր վիճակը և հոգնածությունը հաճախ մեզ ստիպում են ընդունել թարմացնող ըմպելիքներ: Մեկը խմում է էներգետիկներ, մյուսը նախընտրում է թունդ սուրճ: Սակայն կա ավելի հուսալի, արդյունավետ և, միաժամանակ, անվտանգ միջոց: Կոֆեինի պարունակությամբ կանաչ թեյն ավելի արդյունավետ է, քան սև թեյը, իսկ սուրճի համեմատ այն ավելի երկարատև ազդեցություն է ունենում:

Կանաչ թեյի քանակը չգերազանցելու, այսինքն՝ օրական 8-10 բաժակ չխմելու դեպքում նյարդային համակարգի գերգրգռվածություն տեղի չի ունենա: Գլխավորն այդպիսի ըմպելիք գիշերը չընդունելն է, քանի որ պարզապես չեք կարողանա քնել: Լավագույն ժամանակը կեսօրն է:

1 բաժակ կանաչ թեյը պարունակում է մինչև 30 գրամ կոֆեին: Բժիշկներն առողջության համար անվտանգ են համարում օրական 100-200 գրամ քանակը: Որքան երիտասարդ են թեյի տերևները, այնքան դրանում շատ են ակտիվ նյութերը:

Նշենք, որ կանաչ թեյում գտնվող կոֆեինն օգնում է ուժեղացնել սիրտը, կարգավորում է լյարդի աշխատանքը և դրական ազդեցություն է ունենում մտավոր աշխատանքի վրա: Այն լավ միջոց է նրանց համար, ովքեր ցանկանում են քնից հետո արագ վերականգնվել:

Կոֆեինի չափավոր օգտագործումն ազատում է հարբածությունից, թունավորումից, արյան ճնշման և շրջանառության հետ կապված խնդիրներից: Սակայն խոսքը միայն տերևներով, ոչ թե պարկերով թեյի մասին է:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. polza-vred.su
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ