Սնունդը և առողջությունը
Կանաչ սխտորի 5 առողջարար հատկություն. civilnet.am
Սովորաբար սխտորը հավաքում են ամռանը, իսկ կանաչ կամ գարնանային սխտորը, ինչպես անունն է հուշում, գարնանը՝ նախքան պճեղների լիովին հասունանալը: Կանաչ սխտորը ևս ունի մեզ ծանոթ յուրահատուկ համը, սակայն՝ ավելի նուրբ ու չափավոր: Այն եփելիս դառնում է քաղցր՝ հաղորդելով ուտեստին յուրօրինակ համ: Կարելի է օգտագործել թե՛ հում, թե՛ եփած վիճակում:
Կանաչ սխտորի առողջարար հատկությունները
1. Իմունային համակարգի խթանիչ
Սա, առանց չափազանցության, կանաչ սխտորի առաջին առողջարար հատկությունն է: Շնորհիվ ալիցինի, որով, ի դեպ, պայմանավորված է սխտորի ցայտուն հոտը, այն արդյունավետ կերպով բարձրացնում է օրգանիզմի պաշտպանական հատկությունները:
2. Անտիբիոտիկ
Ունի հակաբակտերիալ ու հակաբորբոքային հատկություններ, ինչի շնորհիվ հիանալի պաշտպան է ինֆեկցիաների դեմ պայքարում:
3. Հարուստ է երկաթով
Հատկապես սակավարյունությամբ տառապողները պետք է հաճախակի ներառեն կանաչ սխտորն իրենց սննդակարգում որպես երկաթի առատ աղբյուր: Ի տարբերություն գլուխ սխտորի՝ կանաչ սխտորի մեջ առկա է ֆերոպորտին կոչվող սպիտակուցը, որը երկաթը բջջի ներսից տեղափոխում է դուրս:
4. Նպաստում է սրտի աշխատանքին
Կանաչ սխտորը պարունակում է մեծ քանակի մանգան, ինչն անփոխարինելի է խոլեսթերինի մակարդակը մարմնում կարգավորելու գործում: Որքան մարմնում շատ է մանգանը, այնքան շատ է բարձր խտության լիպոպրոտեինների, կամ, այլ կերպ ասած, «լավ խոլեսթերինի» քանակը: Սրանց դերը կայանում է նրանում, որ հավաքում են ավելորդ խոլեսթերինը, որը ցածր խտության լիպոպրոտեինները՝ վատ խոլեսթերինը, թողնում են արյան անոթների պատերին: Այսինքն՝ լավ խոլեսթերինի բարձր մակարդակը նվազեցնում է կաթվածի կամ սրտային հիվանդության վտանգը:
5. Պայքարում է աղեստամոքսային ինֆեկցիաների դեմ
Բացի մրսածության դեմ պայքարելուց՝ կանաչ սխտորն օգնում է նաև աղեստամոքսային միկրոբային ինֆեկցիաների դեմ պայքարելիս:
Ինչպես պահպանել
Պարտադիր՝ սառնարանում, 5-7 օր: Փաթաթել խոնավ անձեռոցիկում և դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ, կամ պոչերը դնել ջրով տարայի մեջ:
04.11.2015 Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
07.03.2024
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
03.11.2023
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
18.04.2023
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
09.01.2023
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
30.12.2022
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
23.12.2022
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
02.09.2022
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
31.08.2022
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
26.08.2022
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
26.08.2022
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
23.08.2022
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
15.07.2022
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
29.06.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սննդամթերքի անվտանգության ստորաբաժանման փորձագետ Պիտեր Բեն Էմբարեկը պատմել է, որ ընդհանրապես, չարժե սննդի մեջ կիրառել կամ մարդկանց...
27.12.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ