Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ծաղկակաղամբի օգտակար հատկությունները և բուժական նշանակությունը. tert.am

Ծաղկակաղամբի օգտակար հատկությունները և բուժական նշանակությունը. tert.am

Healthy food star-ը ներկայացրել է ծաղկակաղամբի օգտակար հատկությունները. այս բանջարեղենը կարծես երկրորդ պլան է մղվել իր կանաչ ազգակցի` բրոկկոլիի զանգվածային օգտագործման ֆոնին:

Ծաղկակաղամբը ևս պետք է հաճախ կիրառել սննդակարգում, քանի որ այն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով և մի շարք բուժական նշանակություն ունի:

Օգտակար հատկությունները

Պայքարում է քաղցկեղի դեմ: Այն պարունակում է սուլֆորաֆան, որը, ինչպես ապացուցվել է, սպանում  քաղցկեղային բջիջները և դանդաղեցնում ուռուցքների աճը: 

Բարելավում է ուղեղի աշխատանքը: Ծաղկակաղամբն  ուղեղի առողջ զարգացման համար անհրաժեշտ  վիտամին B-ի խոլին կոչվող նյութի հոյակապ աղբյուր է:  Այն դանդաղեցնում է ուղեղի ծերացման գործընթացը:

Մաքրում է օրգանիզմը: Ծաղկակաղամբը նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը: Այն հակաօքսիդանտների մեծ աղբյուր է, որը նպաստում է դետոքսիֆիկացիայի տարբեր փուլերին:

Հակաբորբոքային հատկություն: Այն ամրապնդում է իմունային համակարգը և պաշտպանում օրգանիզմը բորբոքումից:

Ծաղկակաղամբը կարելի է օգտագործել տարատեսակ աղցաններ պատրաստելու համար, ինչպես հում, այնպես էլ շոգեխաշած վիճակում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.menslife.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ