Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հանքանյութերով ու վիտամիններով հարուստ այս միրգը առողջության իրական աղբյուր է. tert.am

Հանքանյութերով ու վիտամիններով հարուստ այս միրգը առողջության իրական աղբյուր է. tert.am

Եզնասիրտ, քրթի կամ պարզապես շաքար-խնձոր կոչվող անոնազգիների ընտանիքին պատկանող այս բույսը  վիտամին  C-ի, վիտամին  B6-ի և հանքանյութերի (կալիում և մագնեզիում) հիանալի աղբյուր է, ինչի շնորհիվ այն հակաբորբոքային և հակաօքսիդանտ է համարվում:

Այս բաղադրիչները հատկապես անհրաժեշտ են ասթմայի կանխարգելման կամ բուժման համար: Այս մասին գրում է Healthy food star-ը` ներկայացնելով մրգի ընդհանուր օգտակար հատկանիշները:

 

  • պահպանում է վահանաձև գեղձի առողջությունը,
  • այս մրգի պարունակության մեջ առկա պղինձը մեծ դեր է կատարում վահանաձև գեղձի հորմոնի` թիրոքսինի արտադրության գործում,
  • օգնում է օրգանիզմին էներգիա արտադրել,
  • թիրամին կոչվող սնուցիչի օգնությամբ շաքարը վերածվում է էներգիայի,
  • ամրացնում է ոսկրերը,
  • մագնեզիումը կալցիումի համադրությամբ արդյունավետ միջոց է ոսկրերի ամրությունը պահպանելու և վերականգնելու համար, որը մեծացնում է ոսկրերի խտությունը,
  • նվազեցնում է խոլեսթերինի մակարդակն արյան մեջ,
  • հարուստ է վիտամին B-ով, որն օգնում է նվազեցնել խոլեսթերինի մակարդակը,
  • նպաստում է մազերի և մաշկի առողջությանը,
  • լինելով վիտամին A-ի հիանալի աղբյուր` այս միրգն օգնում է պահպանել մազերի փայլն ու երիտասարդ մաշկը: Նպաստում է նաև տեսողությանը,
  • օգնում է կանխել անեմիան,
  • այս միրգը նաև արյան կարմիր բջիջների արտադրությանը նպաստող հանքանյութերի աղբյուր է, որի օգտագործումն օգնում է կանխել սակավարյունությունը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. ru.dreamstime.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

15.11.2015

Հարգելի VERGINENACH, բարև Ձեզ: Շնորհակալություն ենք հայտնում դիտողության համար, հետագայում անպայման հաշվի կառնենք:

VERGINENAKH

16.10.2015

NAKH SHAD SHNORHAKALUTYUN VOR AYSBISI AROKHCHARAR NYUTER EQ DEGHADRUM YEV MEZ SOVORASNUM EQ INCHBES AROKHCH ABREL YEV MI KHNTRANQ YETE KARELI E BOLOR ANUNNERE VOR GRUM EQ MRGERI KAM BUYSERI KHNTRUM EM TE JOGHOVRDAKAN LEZVOV YEV TE LATINERENOV ANUNNERN EL GREQ VOR KAROGHANANQ GDNEL SHNORHAKALUTYUN DUQ SHAD MEDS GORDS EQ KADARUM

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ