Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ձվի օգտակար հատկություններն ու հաճախ օգտագործելու պատճառները. tert.am

Ձվի օգտակար հատկություններն ու հաճախ օգտագործելու պատճառները. tert.am

Որոշ սննդամթերքների օգտակարությունը մշտապես քննարկման առարկա է ինչպես սովորական սպառողների, այնպես էլ գիտական շրջաններում: Այդ մթերքներից է նաև ձուն, որի չափազանց շատ օգտագործումը հաճախ խորհուրդ չի տրվում, սակայն  նոր բացահայտումները ցույց են տվել, որ այն ունի մի շարք առողջարար հատկություններ, և մասնագետները խորհուրդ են տալիս չբացառել բուն սննդակարգից: Ձվի օգտակար հատկանիշները ներկայացնում է  Healthy life land-ը:

 

1. Ձուն սրտի հիվանդություններ չի առաջացնում

Թեև ձվի պարունակության մեջ խոլեսթերինի մակարդակը բարձր է (212 մգ), այն վատ խոլեսթերին չի առաջացնում օրգանիզմում:

2. Ձուն հարուստ է եզակի հակաօքսիդանտներով

Ձվի պարունակության մեջ առկա եզակի հակաօքսիդանտներն աչքի ցանցաթաղանթը պաշտպանում են բազմաթիվ հիվանդություններից:

3. Ձուն ամենասննդարար մթերքներից է

Ձուն հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով, հանքանյութերով, լավ ճարպով, երկաթով, ֆոսֆորով:  Մեծ չափսի ձուն պարունակում է 77 կալորիա, 5 գրամ ճարպ, 6 գրամ սպիտակուց` ներառելով 9 տեսակ ամինաթթու:

4. Ձվի դեղնուցն ավելի շատ սննդարար նյութեր է պարունակում:

5. Ձուն հագեցնող է և նպաստում է ավելորդ քաշի կորստին:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.supersadovnik.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ