Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հյութերի օգտակար հատկությունները՝ ըստ դրանց գույների. 1in.am

Հյութերի օգտակար հատկությունները՝ ըստ դրանց գույների. 1in.am

Ladyhealth.com.ua-ի փոխանցմամբ՝ ճապոնացի գիտնականները բնական հյութերը դասակարգել են ըստ գույների և պարզել յուրաքանչյուր երանգին բնորոշ օգտակար հատկությունները։

Մրգերից ու բանջարեղենից պատրաստված կարմիր գույնի հյութերն արագացնում են արյան շրջանառությունը և վերականգնում օրգանիզմի էներգետիկ պաշարները։ Այդ գույնի հյութերն օգտակար են այն մարդկանց համար, ովքեր տառապում են սրտանոթային հիվանդություններից։ Նման հյութեր կարելի է պատրաստել լոլիկից, բողկից, կեռասից, բալից, ճակնդեղից, կարմիր կաղամբից։

Նարնջագույն հյութերը մարդուն հաղորդում են տոնուս և բարձրացնում նրա տրամադրությունը։ Այսպիսի հյութեր կարելի է ստանալ նարնջից, մանդարինից, դդումից, գազարից, դեղձից ու ծիրանից։

Դեղին գույնի հյութերն ավելի լավ են թարմացնում ու ակտիվացնում շարժողական գործառույթները։ Բացի այդ, նրանք անփոխարինելի են փորկապության ժամանակ։ Դեղին գույնի հյութեր կարելի է ստանալ արքայախնձորից ու խնձորից, թուրինջից ու մանգոյից, ադամաթզից ու պապայայից։

Կանաչ գույնի հյութը թուլացնում է մարդու նյարդային համակարգն ու մաքրում արյունը։ Այս գույնի հյութեր կարելի է ստանալ կանաչ գույնի տերևակիր բանջարեղենից, օրինակ՝ սպանախից։

Կապույտ գույնի հյութն օգնում է գլխացավի ժամանակ և նվազեցնում օրգանիզմի տոնուսը։ Նման հյութերը ստացվում են հատապտուղներից՝ հապալաս, մոշ, խաղող և սալորի որոշ տեսակներ։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. medportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ