Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հակաբակտերիալ բնական միջոց, որը վերացնում է բորբոքումները

Հակաբակտերիալ բնական միջոց, որը վերացնում է բորբոքումները

Healthy life land-ը կազդուրիչ տոնիկ պատրաստելու բաղադրատոմս է ներկայացրել, որն օգտագործում էին միջնադարյան Եվրոպայում, երբ մարդիկ տարատեսակ համաճարակներով էին հիվանդանում:

Այն բնական հակաբակտերիալ միջոց է, որը սպանում է բացասական և դրական բակտերիաները, հակասնկային և հակավիրուսային հատկություններ ունի և կարգավորում է արյան շրջանառությունը:

Պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • ¼ մանրացրած սխտոր,
  • ¼ բաժակ աղացած կոճապղպեղ,
  • ¼ մանրացրած սոխ,
  • 2 ճաշի գդալ աղացած ծովաբողկ,
  • 2 թարմ պղպեղ` հնարավորինս կծու,
  • 700 մլ խնձորի քացախ,
  • 2 ճաշի գդալ քրքումի փոշի:

 


Պատրաստման եղանակը: Անհրաժեշտ է խառնել բոլոր բաղադրիչները մեկ տարայի մեջ, բացի քացախից, ապա լցնել ապակյա տարայի մեջ, ավելացնել քացախը մինչև խառնուրդը ծածկվի: Լավ կլինի, որ տարայի 2/3-ը կազմեն չոր բաղադրիչները, մնացածը` քացախը:  Ապա պետք է փակել տարայի բերանը և լավ թափահարել: Ստացված խառնուրդը պետք է պահել զով ու չոր վայրում՝ 14 օր: Խորհուրդ է տրվում  թափահարել օրական մի քանի անգամ:  2 շաբաթից կարելի է լավ քամել հեղուկը:

Անհրաժեշտություն չկա տոնիկը սառնարանում պահել, քանի որ երկար ժամանակ չի փչանում: Այն կարելի է նաև որպես կծու համեմունք կիրառել խոհանոցում:

Չափաբաժինը:  Քանի որ ստացված հեղուկը բավականին կծու է, խորհուրդ է տրվում օգտագործելուց հետո մեկ շերտ կիտրոն կամ նարինջ ուտել` այրոցը թեթևացնելու համար: Եթե պայքարում եք լուրջ բորբոքման դեմ, ապա պետք է օգտագործել օրական 5-6 անգամ` մեկ ճաշի գդալից: Այս  դեղամիջոցը նաև իմունիտետը բարձրացնելու հիանալի տարբերակ է:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. club.foto.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ