Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Օրական 5 սալորը բարելավում է մարսողությունը, պաշտպանում սիրտը, ոսկրերն ու աչքերը. tert.am

Օրական 5 սալորը բարելավում է մարսողությունը, պաշտպանում սիրտը, ոսկրերն ու աչքերը. tert.am

Սալորը   ցածր էներգետիկ արժեք ունեցող միրգ է, 4 անգամ ավելի քիչ, քան՝ հացը, իսկ համը տարբերվում է ըստ տեսակների` քաղցրից մինչև թթու:

Ինչպես գրում է Healthy food star-ը` սալորը հարուստ է վիտամիններ C-ի, B6-ի և E-ի համադրությամբ, ինչի շնորհիվ այն բնական պոլիվիտամին է համարվում: Սալորը 84 տոկոսով կազմված է ջրից, 0.6 տոկոս` սպիտակուցից, 10 տոկոս՝ ածխաջրերից,  2.1 գրամ մանրաթել է պարունակում: Այն հարուստ է նաև կալիումով, ֆոսֆորով, մագնեզիումով, կալցիումով, երկաթով և պղնձով:

Գիտնականները պնդում են, որ օրական 5 սալոր ուտելը հետևյալ օգտակար ազդեցությունը կունենա օրգանիզմի վրա.

  • նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը և երկրորդ տեսակի շաքարախտի վտանգը,
  • բարելավում է հիշողությունը` չեզոքացնելով վնասակար ազատ ռադիկալները, որոնք բացասաբար են ազդում հիշողության վրա,
  • պաշտպանում է սիրտը կալիումի առկայության շնորհիվ և կարգավորում է արյան բարձր ճնշումը` կանխելով  կաթվածի վտանգը,
  • բարելավում և նպաստում է մարսողությունը` կարգավորելով աղիների աշխատանքը,
  • բարելավում է ոսկրերի առողջությունը, մեծացնում է ոսկրային խտությունը ողնաշարում և նախաբազկում,
  • լավացնում է տեսողությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. supercook.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ