Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Օրական մեկ տանձ ուտելու օգտակարությունն առողջության համար. tert.am

Օրական մեկ տանձ ուտելու օգտակարությունն առողջության համար. tert.am

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սննդակարգին օրական մեկ տանձ հավելելը կարող է բարելավել ընդհանուր առողջությունը, քանի որ տանձը պարունակում է բազմաթիվ սննդարար բաղադրիչներ, հակաօքսիդանտներ, վիտամիններ և մանրաթելեր, որոնք կարող են բավարարել օրգանիզմին անհրաժեշտ սննդարար նյութերի օրական չափաբաժինը: Տանձի օգտակար հատկանիշները ներկայացնում է Healthy Food Team-ը:

1. Տանձը պարունակում է մեծ քանակությամբ գյլուկոզա և ապահովում է անհրաժեշտ էներգիա օրգանիզմի համար:

2. Այն նպաստում է մարսողությանը` տանձի պարունակության մեջ առկա մանրաթելերի շնորհիվ:

3. Կանխում է քաղցկեղը: Մանրաթելերն օգնում են կանխել հաստաղու քաղցկեղը` վերացնելով քաղցկեղածին բջիջները:

4. Առողջ հղիություն: Տանձը հարուստ է ֆոլաթթվով, որն անհրաժեշտ է երեխաների մոտ բնածին արատները կանխելու համար:

5. Տանձն օգնում է կանխել օստեոպորոզը և այլ ոսկրային խնդիրներ` ապահովելով օրգանիզմում կալցիումի անհրաժեշտ քանակը:

6. Տանձը կարգավորում է արյան ճնշումը:

7. Մանրաթելերի պարունակության մյուս օգտակարությունը սրտի համար խոլեսթերինի մակարդակի իջեցմանը նպաստելն է:

8. Քաշի բնական նվազում: Տանձը հարուստ է դիետիկ մանրաթելերով, որոնք նպաստում են քաշի նվազմանը:

9.  Իմունային համակարգի բարելավում հակաօքսիդանտների և վիտամին C-ի հարուստ պարունակության շնորհիվ:

10.  Հիպոալերգիկ մրգեր: Տանձը հիպոալերգիկ և ապահով միրգ է, որը որևէ խնդիր չի առաջացնում մարսողության ժամանակ:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. serdce.do.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ