Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կնոջ գեղեցկության, երիտասարդության և կանացիության համար կարևոր մթերքները. 1in.am

Կնոջ գեղեցկության, երիտասարդության և կանացիության համար կարևոր մթերքները. 1in.am

Կաթ և կաթնամթերք
Կաթը լուսնային սննդամթերք է, իսկ Լուսինը, ինչպես հայտնի է, կանացի մոլորակ է, որը պարգևում է հմայք, կանացիություն և նրբություն:

Սերուցքային կարագ
Այն կնոջը պագևում է աչքերի հմայիչ փայլ, ձայնը գրավիչ է դարձնում, հոդերի աշխատանքը՝ ճկուն:

Խոտաբույսերով թեյ
Դրանք գեղեցկություն են պարգևում, որովհետև իրենց մեջ կրում են Վեներայի էներգիան: Հատկապես վարդից պատրաստված բոլոր մթերքներն օգտակար են:

Ջուր
Ջուրը նույնպես կապված է Լուսնի հետ: Այն պետք է հնարավորինս շատ խմել: Ջրի պակասը կնոջը դարձնում է չոր՝ բոլոր իմաստներով:

Խաղող, չամիչ, թուզ
Հնդկաստանում ավանդույթ կա, որ հարսն ու փեսան խմում են մեկական բաժակ չամիչով և զաֆրանով կաթ: Այսպիսի ըմպելիքը ուժ է հաղորդում ինտիմ հարաբերություններից առաջ: Ընդհանրապես, չոր մրգերը նպաստում են օրգանիզմի մաքրմանը, ինչը բարերար ազդեցություն է թողնում մաշկի, եղունգների և մազերի վրա:

Նուշ
Նուշը բուժիչ հատկություն ունի, այն նպաստում է հաղթահարելու հոգնածությունը, գլխացավերը և անքնությունը: Հղի կանանց համար շատ օգտակար է նուշի կաթը, իսկ նուշի յուղը ցավազրկող է և վերքեր է բուժում:

Զաֆրան
Զաֆրանն ամենաօգտակար համեմունքն է: Բուժում է ընկճախտը, հոգնածությունը, նյարդային համակարգը:

Թագավորական ժելե
Մեղվարտադրության մթերքներից ամենաօգտակարները թագավորական ժելեն է և ծաղկի փոշին: Միկրոէլեմենտների քանակով դրանք գերազանցում են կնոջ համար օգտակար բոլոր մյուս մթերքները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. baby-calendar.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ