Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպես բնական ճանապարհով ազատվել երիկամային քարերից. tert.am

Ինչպես բնական ճանապարհով ազատվել երիկամային քարերից. tert.am

Երիկամներում քարերի առկայությունը բավական լուրջ առողջական խնդիր է, որը լուծելու համար առաջարկվում է ինչպես բժշկական միջամտության, այնպես էլ ժողովրդական բուժման մեթոդներ:

Healthy Life Vision կայքը ներկայացնում է միանգամայն բնական բաղադրատոմսեր` անցանկալի քարերին հրաժեշտ տալու, և դրանց հետագա առաջացումը կանխելու համար:

Երիկամներում քարերի առաջացման առաջին իսկ նախանշանները զգալուն պես հարկավոր է վերցնել 60 մլ կիտրոնի հյութ, 60 մլ ձիթապտղի յուղ, խառնել դրանք ու խմել: Դրանից անմիջապես հետո խմել 350 մլ ջուր և 1 ճաշի գդալ խնձորի քացախ:

Աղբյուրն առաջարկում է մեկ այլ միջոց, ըստ որի հարկավոր է ռեհանի վրա եռացրած ջուր լցնել, հետո ստացված թուրմից վերցնել 1 ճաշի գդալ ու խառնել մեղրի հետ: Ընդունել ամեն առավոտ` քաղցած ժամանակ:

Ըստ մեկ այլ բաղադրատոմսի՝ հարկավոր է վերցնել 100 մլ սառը զտման ձիթայուղ, 100 մլ կիտրոնի հյութ, 100 մլ  գարեջուր: Բոլոր բաղադրիչները իրար խառնել ապակյա տարայի մեջ և օրական 50 մլ խմել առավոտյան` քաղցած ժամանակ: Աղբյուրի պնդմամբ՝ յուրաքանչյուր խմելուց առաջ պետք է տարայի պարունակությունը լավ խառնել:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. anisima.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ