Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Վարունգի 10 օգտակար հատկանիշ, որոնց մասին քչերը գիտեն. tert.am

Վարունգի 10 օգտակար հատկանիշ, որոնց մասին քչերը գիտեն. tert.am

Վարունգն առօրյայում ամենից շատ կիրառվող բանջարեղենն է իր հյութալիության և օգտակարության շնորհիվ: Ինչպես գրում է healthylifetricks.com-ը` տարատեսակ աղցաններում օգտագործվող վարունգը հարուստ է սննդարար բաղադրիչներով: Պարբերականն առանձնացրել է վարունգի   օգտակար հատկանիշները:

1. Վարունգն` իր կեղևով,  պարունակում է կալիում, C, A և K  վիտամիններ, մանգան, ֆոսֆոր, մագնեզիում: Այն նատրիումի, խոլեսթերինի և հագեցած ճարպերի ցածր պարունակություն ունի:

2. Վարունգը կարող է փոխարինել կոֆեինին: Երբ հոգնածության զգացում եք ունենում, կարող եք ածխաջրերի և վիտամին B-ի պակասը լրացնել վարունգի օգնությամբ:

3. Ապակին քրտնելուց պաշտպանելու համար այն սրբել վարունգով՝ լոգանք ընդունելուց առաջ:

4. Կարելի է մարմնի վրայից վերացնել ցելյուլիտը` վարունգ քսելով և մերսելով: Կոլագենի շնորհիվ վարունգը կամրապնդի մաշկը: Այն նաև օգտակար է կնճիռների դեմ պայքարում:

5. Վարունգն օգտակար է գլխացավի և խումարի ժամանակ: Անհրաժեշտ է պարզապես մեկ հատ վարունգ ուտել՝ քնելուց առաջ:

6.  Վարունգը նաև հագեցնող է: Եթե քաղցած եք, բայց դեռ ուտելու ժամանակը չէ, վարունգը շատ հարմար տարբերակ է քիչ կալորիաներով հագենալու համար:

7. Այն կարելի է կիրառել անգամ կոշիկները փայլեցնելու համար:

8. Վարունգն օգնում է նվազեցնել ճնշվածության մակարդակը:  Մեկ վարունգ կտրատել, ավելացնել եռացող ջրին: Վարունգից  դուրս եկող գոլորշին հանանյութերի ազդեցություն ունի:

9. Այն կարելի է օգտագործել որպես մաքրող միջոց, պարզապես դրանով սրբել պողպատե մակերևույթը, լվացարանն ու ծորակը:

10.   Վարունգն օգնում է նաև հեռացնել գրիչի, մարկերների հետքերը, պարզապես պետք է վարունգի դրսի կողմով տրորել կեղտոտ մակերեսը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ