Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Թուրինջի (грейпфрут) օգտակար և վնասակար հատկությունները. 1in.am

Թուրինջի (грейпфрут) օգտակար և վնասակար հատկությունները. 1in.am

direct-press.ru-ն ներկայացնում է թուրինջի օգտակար և վնասակար հատկությունները: Այդ միրգը փոքր քանակի դեպքում բավականին օգտակար է, մեծ քանակի դեպքում՝ վնասակար:

Թուրինջը պարունակում է С, А, D, В6, Р վիտամիններ, ցինկ, երկաթ, նատրիում, կալցիում, կալիում, ֆոսֆոր:

Թուրինջը կանխարգելում է շաքարային դիաբետը և հորմոնալ խախտումները: Այն նվազեցնում է արյան մեջ ինսուլինի քանակը, ինչը դրական է ազդում օրգանիզմի վրա: Այն նաև բարձրացնում է հղի կնոջ իմունիտետը:

Եթե տանջում է անքնությունը, մի կտոր միրգը հնարավորություն է տալիս հանգստանալ ու քնել: Թուրինջը նաև վերականգնում է ուժերը հոգնածության դեպքում:

Թուրինջն օգտակար է նաև այտուցների դեպքում: Այն օրգանիզմից հանում է շլակներն ու տոքսինները: Բարձր ճնշման դեպքում կես միրգը կօգնի այն նվազեցնել՝ առանց դեղամիջոցներ ընդունելու:

Այդ միրգը խթանում է ախորժակը, կարգավորում լյարդի և աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Օրական քառորդ մաս թուրինջ օգտագործելու դեպքում այրոցքն ու փորկապությունը կանցնեն:

Չնայած մրգի բոլոր օգտակար հատկություններին, այն կարող է նաև վնասել: Մասնավորապես՝ լյարդի աշխատանքի դանդաղեցում, ցավեր ստամոքսում, դեղամիջոցների ազդեցության նվազում: Խստիվ արգելվում է կիլոգրամներով թուրինջ օգտագործել: Հղի կնոջ օրական չափաքանակը կես թուրինջն է:

Ցուցումներ՝ բարձր ճնշում, այտուց, այրոցք, անքնություն, վաղ տոքսիկոզ, նյարդայնություն և դյուրագրրգռություն, ուտելուց հետո՝ ծանրություն ստամոքսում:

Հղի կանայք, ովքեր ամեն օր թուրինջ են օգտագործում, ավելի թեթև են տանում հղիությունը: Հատկապես վաղ շրջանում:

Հակացուցումներ՝ գրեյպֆրուտի հետ դեղամիջոցների օգտագործումն արգելված է երիկամների, լյարդի քրոնիկ հիվանդություններով, ստամոքսի, տասներկումատնյա աղու խոցով տառապելու դեպքում: Ծոմի ժամանակ մրգի օգտագործումը ևս արգելված է:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. viewside.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ