Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սննդաբանները 10 մթերք են նշել, որոնք հարկավոր է ուտել օրը գոնե մեկ անգամ. 1in.am

Սննդաբանները 10 մթերք են նշել, որոնք հարկավոր է ուտել օրը գոնե մեկ անգամ. 1in.am

Հավասարակշռված սննդակարգը կարող է ո՛չ միայն բարելավել ինքնազգացողությունը, այլ նաև կանխել սուր և քրոնիկ հիվանդությունների առաջացումը, հայտնում է korrespondent.net-ը:

Տորոնտոյից սննդաբան Ռոզաննա Լին Huffington Post-ի հետ հարցազրույցում թվարկեց այն 10 ամենաօգտակար մթերքների անունները, որոնք պետք է լինեն ամենօրյա սննդակարգում: Նրա բառերով, ճիշտ սնվելու գաղտնիքը միջերկրածովյան, ճապոնական և ֆրանսիական դիետաների համադրությունն է:

Կանաչ խաչածաղկավոր բանջարեղեն

 

Կանաչ խաչածաղկավոր բանջարեղեն

 

Կաղամբի կամ բրոկոլիի օգտագործումն ամրացնում է օրգանիզմը, բարձրացնում դիմադրողականությունը և կանխում տեսողության տարիքային կորուստը:

Հատապտուղներ

 

 Հատապտուղներ


Առատ հակաօքսիդիչների շնորհիվ հատապտուղներն ընդունակ են նշանակալիորեն դանդաղեցնել ծերացման գործնթացը:

Սոյա և լոբի

 

Սոյա և լոբի

 

Սոյա և լոբի

 

Սպիտակուցի հիանալի աղբյուր են՝ ճարպի ցածր պարունակությամբ:

Ամբողջական ձավարեղեն

 

 Ամբողջական ձավարեղեն

 

Դրանք նվազեցնում են քաղցկեղի ռիսկը և սիրտ-անոթային հիվանդությունները:

Բրինձ

 

Բրինձ

 

Բրինձ օգտագործելը պետք է սովորություն դառնա պոտենցիալ երկարակեցների համար:

Ձիթապտղի յուղ

 

Ձիթապտղի յուղ

 

Հիանալի այլընտրանք՝ արևածաղկի յուղի փոխարեն: Հակաօքսիդիչների և չհագեցած ճարպաթթուների շնորհիվ նա իր կայուն տեղն ունի միջերկրածովյան դիետայում:

Լոլիկ

 

Լոլիկ

 

Բացի հում լոլիկից՝ չպետք է մոռանալ նաև եփածի մասին: Լոլիկի մեջ ամենաշատն է պարունակվում լիկոպին հակաօքսիդիչը:

Ընկույզներ

 

 Ընկույզներ

 

Կեսօրին նուշի կամ հունական ընկույզի մի բուռը կօգնի ուժեղ ֆիզիկական կամ մտավոր ծանրաբեռնված մարդկանց: Դրանք պետք են օրգանիզմում օգտակար ճարպերի և հանքանյութերի բացակայության դեպքում:

Ճարպոտ ձուկ

 

Ճարպոտ ձուկ

 

Այստեղ պարունակվող Օմեգա-3 թթուն հիանալի միջոց է բորբոքային գործընթացների ժամանակ:

Սպիտակ և կանաչ թեյ

 

Սպիտակ և կանաչ թեյ

 

Սրանք պարունակում են շատ օգտակար հակաօքսիդիչներ:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ