Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կաղամբի հյութի օգտակարությունը փորկապության և այլ հիվանդությունների բուժման ժամանակ. tert.am

Կաղամբի հյութի օգտակարությունը փորկապության և այլ հիվանդությունների բուժման ժամանակ. tert.am

Կաղամբի հյութը նպաստում է հարյուրավոր հիվանդությունների բուժմանը, կանխում հաստ աղիքի քաղցկեղը և բուժում փորկապությունը:

 

Ինչպես ներկայացնում է healthylifeland.com-ը` բազմաֆունկցիոնալ դեղամիջոցների շարքը համալրում է կաղամբի հյութը: Կաղամբի բուժական հատկությունները ևս հայտնի են վաղուց: Շատ դարեր առաջ այն կիրառվում էր ժողովրդական բժշկության մեջ՝ որպես հզոր բուժիչ բանջարեղեն:

 

1.   Կաղամբը հարուստ է հանքանյութերով, ինչպես նաև՝ վիտամին C-ով և U-ով, որոնք կարևոր են օրգանիզմի առողջության համար:

 

2.   Անտիսեպտիկ (հականեխական) միջոց լինելով` այն վերականգնում է կորցրած վիտամիններն ու հանքանյութերը: Այն խորհուրդ է տվում օգտագործել սակավարյունություն ունեցող հիվանդներին:

 

3.   Ունի միզամուղ հատկություն, բնական լուծողական է, նպաստում է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցերի բուժմանը:

 

4.   Արդյունավետ վերացնում է առավոտյան խումարը և քրոնիկ հազը:

 

5.   Շաբաթական 2-3 անգամ կաղամբ օգտագործող մարդկանց մոտ նվազում է հաստ աղիքի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը:

 

6.   Կաղամբի հյութը հզոր բուժիչ միջոց է ականջի բորբոքման համար:

 

7.   Թթու դրած կաղամբի հյութը որոշ դեպքերում օգտակար է  մարսողությանը: Կաղամբի հյութը գազարի և ճակնդեղի հյութի հետ միասին հիանալի միջոց է յուրաքանչյուրի համար, ով տառապում է կալցիումի պակասով կամ օստեպորոզով:

 

8.   Կաղամբի հյութը մաքրում է աղիները և կարող է կիրառվել որպես փորկապության դեմ դեղամիջոց, ունի հզոր հակաբորբոքային հատկություն:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. flavor.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

16.06.2015

Հարգելի Marieta Sargsyan, բարև Ձեզ: Խոսքը թարմ կաղամբի հյութի մասին է:

marieta sargsyan

06.06.2015

barev dzez, kaxambi hyuti masin ogtakar xorhurd@ shat dur ekav inc, miayn lav kliner greyiq nayev tarm hyuti masin e xosq@ te epac kaxambi? sirov spasum em patasxanin

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ