Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

4 բանջարեղեն, որոնք նախընտրելի է ուտել հում վիճակում. news.am

4 բանջարեղեն, որոնք նախընտրելի է ուտել հում վիճակում. news.am

Կա բանջարեղենի մի քանի տեսակ, որոնք նախընտրելի է ուտել միայն հում վիճակում: Այդպես դրանք ավելի օգտակար են: Սննդաան Հելեն Բոնդը պատմել է դրանց մասին:

 

Բրոկոլի

 

Շատերը բրոկոլին սուպերմթերք են համարում, որը մեծ քանակությամբ սուլֆորաֆան է պարունակում՝ քաղցկեղի դեմ պայքարող նյութ: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ այս նյութը ո՛չ միայն սպանում է նախաքաղցկեղային բջիջները, այլ նաեւ թույլ չի տալիս դրանց բազմանալ եւ այդպես նվազեցնում է ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

 

Քանի որ ջերմային մշակման արդյունքում կարող են ոչնչանալ բրոկոլիում պարունակվող որոշ օգտակար նյութեր, այն ավելի նախընտրելի է հում ուտել:

 

Սպանախ

 

Սպանախում բազմաթիվ վիտամիններ ու միներալներ են պարունակվում, որոնք թույլ են տալիս կարգավորել զարկերակային ճնշումը եւ ամրապնդել իմունային համակարգը, ինչպես նաեւ ոսկրերն ավելի ամուր դարձնել:

 

Ջերմային մշակման արդյունքում այս նյութերի մեծ մասը քայքայվում է: Այդ պատճառով սպանախը եւս նախընտրելի է հում օգտագործել: Կարելի է այն ավելացնել, օրինակ, սալաթի մեջ:

 

Կարմիր պղպեղ

 

Կարմիր պղպեղը հարուստ է վիտամին C-ով: Դրա մեջ այն նույնիսկ ավելի շատ է, քան նարնջում: Բայց, քանի որ այս վիտամինը կայուն չէ ջերմության նկատմամբ, եփել կամ տապակել կարմիր պղպեղը խորհուրդ չի տրվում:

 

Կալե

 

Կալեն հարուստ է A եւ C վիտամիններով, որոնք անհրաժեշտ են մաշկի առողջության համար, ինչպես նաեւ՝ ֆոլաթթվով, որն ամրապնդում է իմունային եւ նյարդային համակարգն ու բարելավում կոգնիտիվ գործառույթները:

 

Կալեն եւս նախընտրելի է հում ուտել, այլապես այն կարող է կորցնել օգտակար հատկությունները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. likar.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ