Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպես մաքրել օրգանիզմն ավելորդ տոքսիններից` կտավատի օգնությամբ. tert.am

Ինչպես մաքրել օրգանիզմն ավելորդ տոքսիններից` կտավատի օգնությամբ. tert.am

Տարատեսակ հիվանդություններ բուժելու և կանխելու համար առաջնային է աղիները մակաբույծներից ու տոքսիններից մաքրելը:  70 տարում մեր աղիները մշակում են 100 տոննա սնունդ և 40 000 լիտր հեղուկ, ինչը հանգեցնում է նրան, որ աղիներում կարող են կուտակվել ֆեկալային բակտերիաներ և ճարպեր՝ թունավորելով արյունն ու քայքայելով առողջությունը:

Ինչպես ներկայացնում է Healthy Life Tricks-ը`  աղիների աղտոտվածության մասին կարող է հուշել հաճախակի փորկապությունը, նյութափոխանակության խանգարումը, շաքարախտը, ավելորդ քաշը կամ նիհարությունը, երիկամների, լյարդի խանգարումը:

Սովորաբար 1-3 թեյի գդալ կտավատի (վուշ) սերմի  փոշի օգտագործելով` 3 շաբաթում կարելի է մաքրել հաստ աղին տարիներով կուտակված բակտերիաներից: Այն նպաստում է ավելորդ քաշի արագ կորստին:

Այն կարելի է օգտագործել  աղեստամոքսային տրակտի խանգարման, գաստրիտի, կոլիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, միզուղիների խանգարման, ցիստիտի, նյութափոխանակության խանգարման ժամանակ:

Բաղադրատոմսը.
3 շաբաթ նախաճաշի փոխարեն օգտագործեք.

Առաջին շաբաթ. 1 թեյի գդալ կտավատի փոշի` 100 գրամ կեֆիրի հետ խառնած,
Երկրորդ շաբաթ. 2 թեյի գդալ կտավատի փոշի` 100 գրամ կեֆիրի հետ խառնած,
Երրորդ շաբաթ. 3 թեյի գդալ կտավատի փոշի` 100 գրամ կեֆիրի հետ խառնած:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. pervocvet.kiev.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ